Չորեքշաբթի , 14 Ապրիլի 2021

Մանվելը Հայրենիքի համար նահատակված իր զինվորներից որևէ մեկի մարմինը ոչ միայն չի թողել թշնամուն, այլև նրանց համար վրեժխնդիր է եղել, իսկ դուք ի՞նչ արեցիք, սրիկանե՛ր

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մանվելին տարիներ շարունակ սարքել էիք մարդակեր, այնինչ այս պատերազմը ցույց տվեց, որ դուք եք իրական մարդակերն ու մարդասպանը: Դավաճան վիժվածքների իշխանությունը թքած ունի մարդկային կյանքերի վրա:
Ռազմի դաշտում գտնված յուրաքանչյուր մարդ գիտի, թե ի՞նչ հոգեբանական նշանակություն ունի զինվորի համար՝ վստահ լինել, որ զոհվելուց հետո իր մարմինը չի մնա թշնամուն:
Մանվելը Հայրենիքի համար նահատակված իր զինվորներից որևէ մեկի մարմինը ոչ միայն չի թողել թշնամուն, այլև նրանց համար վրեժխնդիր է եղել, իսկ դուք ի՞նչ արեցիք, սրիկանե՛ր։
Հազարավոր մեր եղբայրների կյանքը ոչ միայն արժեք չունեցավ ձեր համար, մի բան էլ՝ նրանց մասունքները դեռևս փարված է Մայր հողին:
Մանվելը գրավեց Ֆիզուլին, Ջեբրայիլը, Հորադիզն ու Զանգելանը։ Ոչ միայն գրավեց, այլև դարձրեց Վարանդա, Մեխակավան և Կովսական. իսկ դուք՝ հանձնեցիք:
Ձեր հերոսը Գեներալ Մանվելը չէ, ձեր հերոսը մայիս բարխուդարովն է, ում օգնեցիք գրավել մեր Հայրենիքը»։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայր ու որդի թալանչի՞. ծխացող «բիչոկների» առեղծվածը

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու թիմն արեցին ամեն ինչ՝ ժողովրդի ընկալումներում սեփական կերպարն իդեալականացնելու, նախկին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով