Չորեքշաբթի , 14 Ապրիլի 2021

Ինչու՞ Քառօրյա, երբ մի ամբողջ ապրիլ ռմբակոծության տակ էինք.Նատաշա Պողոսյան

Ինչու՞ Քառօրյա, երբ մի ամբողջ ապրիլ ռմբակոծության տակ էինք։

2016-ի ապրիլի 2-ին չհասցրինք մտնել նկուղ, բայց ֆբ տարածքում գրեցի, որ Արցախում պատերազմ է սկսվել…
Շուտով տարհանվեցինք ընտանիքով գյուղ։ Այն Քառօրյա պատերազմ կոչվեց, երբ ապրիլի 5-ին զինադադար կնքվեց։ Հավատացած, որ խաղաղ կլինի, օրեր անց վերադարձանք Մարտակերտ ու մինչև ապրիլի վերջ հայտնվեցինք հրետակոծության տակ։ Պատսպարվել էինք մեր բնակելի շենքի նկուղում, Մարտակերտում միակ երեխան էր յոթ տարեկան թոռնիկս, ով հարաբերական խաղաղ պահերին տխրում էր իր շրջապատի դատարկությունից, ռմբակոծության ժամանակ` իր մայրիկի հուսադրող խոսքերը լսում, որ մերոնք են թշնամուն ոչնչացնում…
Այդպես էլ այդ քառօրյան մնաց Արցախի պատմության մեջ, երբ մինչև ապրիլի վերջ Մարտակերտը գտնվում էր ավերածությունների թիրախում։
Ու զարմանալի է, թե ինչու է ..92-ի Արցախյան ու հինգ տարին լրացած Ապրիլյան պատերազմից հետո այս վերջինը` սեպտեմբերի 27-ինը, ոմանց համար երկրորդ պատերազմ։ Ամենադաժանն էր այս երրորդ պատերազմը, երևի թե աշխարհում ամենասարսափելին, այն էլ` խաղաղասեր մի ժողովրդի դեմ…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մարդիկ, պարզվում է, մեր վրա փորձարկումներ են անում

Տեսնելով մեր երկրի առողջապահական ու հասարակական կառավարման կոլապսը՝ ես այլևս լուռ մնալ չեմ կարող։ Մարդիկ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով