Շաբաթ , 22 Հունվարի 2022

Տիգրան Ավինյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Տիգրան Ավինյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

https://ift.tt/3sZrNCX

Ապրիլի 7-ը հայկական տոնացույցի ամենից ազգային տոներից է, որով դարեր ի վեր ընդգծվել է կնոջ դերը հայ հասարակության մեջ: Սա անհամեմատ բարձր պատասխանատվություն է ենթադրում՝ հասարակական կյանքում կանանց լիարժեք և ներառական մասնակցության ապահովման, նրանց իրավունքների պաշտպանության ու խթանման քաղաքականությունն իրականացնելիս:
Որպես ՀՀ-ում Կանանց հարցերով խորհրդի նախագահ՝ վերահաստատում եմ, որ կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության վերացումը Հայաստանի կառավարության հիմնարար գերակայություններից են: Այդ հանձնառությամբ շնորհավորում եմ մայրերին, կանանց և աղջիկներին մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով անխախտ առողջություն, լուսավոր ու անհոգ ժպիտ:

lrahos

via Հայաստանի Հանրապետության Կառավարություն http://www.gov.am/

April 7, 2021 at 04:20AM

Մասին Lrahos.com

Կարդացեք նաև

Հայաստանի մայրաքաղաք Երևանը դարձել է քրջի շուկա

Երեկվանից համացանցում տարածվող այս լուսանկարները բոլոր գիտակից մարդկանց մոտ զայրույթ է հարուցել։Տուրիզմի (զարգացման) ճանապարհին Հայաստանի …