Երկուշաբթի , 17 Մայիսի 2021

Տեսնես քանի՜ սևազգեստ ուսուցիչներ այս «ջարդի» տակ կընկնեն, երբ նրանցից ոմանք դեռ իրենց հարազատների մասունքներն են փնտրում

Կարծես սպասում եմ մի նոր «ջարդի», որ սկսվելու է Հայաստանում ուսուցիչների ատեստավորումով։

Ո՞վ է մեղավորը, որ մեկ ուսուցչին հասանելիք 22 դասաժամը տրամադրել են երկու-երեք ուսուցչի, ու հիմա ուսուցիչներից ազատվելու առիթներ են փնտրվում։
Այդ ատեստավորումից հետո կլինեն ուսուցիչներ, ովքեր կզրկվեն աշխատանքից, ուսուցիչներ, որոնց աշխատելը կասկածի տակ կդրվի, և մի երկրորդ անգամ հնարավորություն կտան իրենց ուժերը փորձելու, մի փոքր մաս էլ, ինչպես երեկ լսեցի, կհաղթահարեն հաղթության անցումային բարձր միավորները և կբարձրացվեն նրանց աշխատավարձերը 30-50 տոկոսով։ Բայց հետաքրքիրն այն է, որ արդեն հայտարարել են, թե Հայաստանի հազարավոր ուսուցիչներից քանիսի աշխատավարձն է բարձրանալու։ Փաստորեն ուսուցիչների այս ատեստավորումից հետո նախատեսված է ընդամենը 1500 ուսուցչի աշխատավարձ բարձրացնել։
Պատերազմից առաջ խայտառակ կրթական նախագիծ դրվեց քննարկման, պատերազմից հետո ուսուցիչների աշխատավարձի բարձրացման քողի տակ ուսուցիչների «մաղում» կլինի։
Ցավալին եմ արձանագրում…
Տեսնես քանի՜ սևազգեստ ուսուցիչներ այս «ջարդի» տակ կընկնեն, երբ նրանցից ոմանք դեռ իրենց հարազատների մասունքներն են փնտրում։
Նատաշա Պողոսյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Աղոթահավաք՝ ի հիշատակ Արկադի Տեր-Թադևոսյանի. անմահության բանաձևը

Վերջին շրջանում հայոց աշխարհին պատուհասած աղետն համազգային փորձության վերածվեց բոլորիս համար՝ ստիպելով վերարժևորել բազմաթիվ արժեքներ, …