Երեքշաբթի , 21 Սեպտեմբերի 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

https://ift.tt/3wIdHrV

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի և Արցախյան պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը, առաջացած հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես` տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի շուրջ: 

lrahos

via Հայաստանի Հանրապետության Կառավարություն http://www.gov.am/

April 9, 2021 at 07:54AM

Մասին Lrahos.com

Կարդացեք նաև

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը https://ift.tt/3zT99jW Հունիսի 23-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար …