Շաբաթ , 25 Սեպտեմբերի 2021

Հայի արժանապատիվ տեսակը համախմբվում է

Մամուլում լուրեր է տարածվել, որ «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանակակիր Նազիկ Ամիրյանը, ով եղել լեգենդար 5-րդ բրիգադի մարտիկներից, համախմբել է հայրենիքի համար մարտնչած հայրենասերներին եւ կազմավորել է Հաղթանակի 5-րդ բրիգադ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ լուրը համապատասխանում է իրականությանը։
Ստեղծվել է շատ ամուր ու հզոր մի կառույց, մի օջախ, ուր հավաքվել ու դեռ հավաքվում են հայրենիքին, ժողովրդին եւ ազգային արժեքներին նվիրված՝ հայի արժանապատիվ տեսակը , ով եղել է ու կմնա, եւ Սպարապետի, եւ Զորավարի սկզբունքներին հավատարիմ։
Կազմակերպության ամենակարեւորագույն նպատակը այն է, որ զորակից լինի հայ զինվորին, պաշտպանի մեր հայրենիքի սահմանները։
Գերագույն նպատակը սա է։
Իսկ մնացած կետերի ու սկզբունքների մասին, կծանոթանաք Հաղթանակի 5-րդ բրիգադ հայրենասիրական հասարակական կազմակերպության անդրանիկ համագումարի ժամանակ, որտեղ կներկայացվի հիմնական հայտարարությունը ու ծրագիրը։
Իսկ ինչ վերաբերվում է թրքամեդներին, ապա նրանք թող գիտակցեն, որ գալիս է հայրենասեր, միասնական, վառոդի հոտը շնչած, մարտական ընկերներ երկրի համար կորցրած ու հայրենիքի գինը իմացած ուժեղ հայի տեսակ, ով տեր է կանգնելու հայկական երկու պետություններին՝ Հայաստանի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետության՝ հայ ազգին։
Իսկ ինչ վերաբերվում է, թե քաղաքականության մեջ, որ դաշտում են գտնվելու Հաղթանակի 5-րդ բրիգադ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ապա կարճ ու կոնկրետ ասեմ. հայրենասիրության, երկրին տեր կանգնելու դաշտում։
Համագումարը տեղի է ունենալու ապրիլի 17-ին։
Մանրամասներին կարող եք հետեւել Հաղթանակի 5-րդ բրիգադ հայրենասիրական հասարակական կազմակերպության ինտերնետային կայքում։
Նարինե Մնացականյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հաղթանակի 5-րդ Բրիգադ»Հայրենասիրական Հասարակական Կազմակերպության 1-ին Համագումարը

1992թ. աշնանը, հայոց զինուժի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու եւ հակառակորդի հարձակումներին հակահարված տալու նպատակով ստեղծվեց …