Շաբաթ , 18 Սեպտեմբերի 2021

Հաղթանակի 5-րդ բրիգադ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ոտքի է կանգնել հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն արդարության

 Հաղթանակի 5-րդ բրիգադ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ոտքի է կանգնել հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն արդարության

Լեգենդար 5-րդ բրիգադի մասին խոսելը կամ 5-րդի անցած ճանապարհը վերհիշելը ինձ համար վստահություն է՝ մեր հայրենական գաղափարախոսության ու մեր ազգին արժանի երեւույթի առումով։
Լեգենդար 5-րդ բրիգադը ստեղծվել է մեր հանրապետության բոլոր մարզերի, բոլոր շրջանների, բոլոր գյուղերի՝ հայրենիքին նվիրված ազատամարտիկներից։ Իսկ Զորավար Մանվել Գրիգորյանի հրամանատարության ընթացքում ավելի է մեծացել, համալրվել է գումարտակներով, մի քանի վաշտերով, եւ խնդիր է ունեցել պաշտպանել մեր պետական սահմանն ու Արցախի անվտանգությունը։
Բրիգադը մշտապես կատարել է բարձրագույն հրամանատարության կողմից ստացած առաջադրանքները։ Կարողացել է իր բոլոր հնարավորությունները օգտագործել Հադրութի ամբողջ շրջանի լայնածավալ տարածքում, ապա տեղափոխվել է Մարտակերտի շրջան, որտեղ արդեն ադրբեջանցիները հասել էին Մեծ Շենի, Սարսանգի մոտ, կանգնած էին Մեծ Շենի խաչմերուկի վրա։ Եվ բրիգադի առջեւ խնդիր դրվեց՝ազատագրել հայկական գյուղերը, տարածքները։ Եվ ազատագրվեց, քանի որ բրգադը կազմավորվել էր գիտակից ու հայրենասեր հայ զավակներով, ովքեր կարողացել են մեր անկախությունը ճիշտ գնահատել, ովքեր սիրել են իրենց ընտանիքները, ովքեր մեծ ցանկություն են ունեցել տեսնել անկախ Հայաստանի Հանրապետությունը, որ մենք ամուր պետական սահման ունենանք։

Այս տղաները Հայաստանի բոլոր շրջաններից, Էն սառած լեռնաշխարհի ձյուների հալած կաթիլների պես հավաքվել էին իրար գլխի, եւ միասին խնդիր են ունեցել տեսնել այն, ինչ հարյուրավոր տարիներ մեր պետությունը չի ունեցել՝ անկախ պետություն եւ մեր պետական սահմանները։
Իրոք լեգենդար 5-րդ բրիգադը, Զորավար Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ, իր առջեւ դրված բոլոր խնդիրները սրբորեն կատարել է, եւ չի եղել մի դեպք, մի առիթ, որ իր խնդիրը չկատարի ու առաջ չգնա։ Իհարկե դա մի քանի հիմք ուներ։ Առաջինը՝ մեծ ցանկություն կար պաշտպանել մեր հայրենիքը, ազատագրել մեր հողերը։
Երկրորդը, որ մեր ու հակառակորդի ուժերը անհավասարաչափ էին, թե ֆիզիկապես, թե սպառազինությամբ, թե տեխնիկապես։ Դրա համար բրիգադը չէր կարող մի տեղ նստել ու սպասել, թե երբ են ռմբակոծվելու։
Հաղթանակի 5-րդ բրիգադը իր առջեւ խնդիր էր դրել զոհվելուց էլ ոչ թե պաշտպանության կամ փախնելու ճանպարհով զոհվել, այլ քաջի պես առաջ գնալով, կուրծքը թշնամուն դեմ տալով՝ թշնամու հարվածից զոհվել ու թշնամուն կարողանալ իր զոհերով ապացուցել, որ մենք ճիշտ ենք, մեր գործը ճիշտ է, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում։
– Ես կարող եմ բոլոր զինվորների մասին խոսել, որ այս տարիների ընթացքում չի եղել մի դեպք, որ չկարողանան, չպայքարեն ու չհաղթեն։ Ճիշտ է, դեպքեր եղել են, որ մի օրվա մեջ ութ անգամ հարձակում է եղել նույն խրամատում, ուր եւ ադրբեջանցիներն են մտել, եւ մերոնք, բայց մեկ է՝ 9- րդ կարողացել ենք վերցնել,- հպարտորեն պատմում էր Հաղթանակի բրիգադի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը։
Եվ այսօր, 5-րդ բրիգադի հայրենասեր տղերքը էլի ոտքի են կանգնել հանուն Հայաստանի անկախության, հանուն Արցախի անվտանգության, հանուն արդարության եւ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ են իրենց մարտական ընկերների արյամբ ազատագրված պատմական հայրենիքի տարածքին։
Կանգնելու են իրենց զավակի՝ հայ զինվորի կողքին, կանգնելու են միասնական, հզոր, առանց վախենալու, թե թրքամեդները, ինչ քաղաքական պաստառ կտան հայրենիքի համար ոտքի ելած ազատարարներին։
Կանգնելու են ամուր, անսասան, չեն ընկճվելու, հաղթելու են բոլոր դժվարությունները, որովհետեւ նրանք միշտ հաղթող են եղել, թե արտաքին, թե ներքին թշնամիներին։
Հաղթանակի 5-րդ բրիգադ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, գտնում է, որ միասնության շնորհիվ, Աստծո կամքով, կարող ենք թուրքական ծրագրի դեմն առնել եւ վերականգնել մեր ազգային արժեքները։
Նարինե Մնացականյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ձեր այս կեցվածքը հերթական ապացույցն է, որ կրում և կիսում եք մեծ դավադրության պատասխանատվությունը

Արայիկ Հարությունյանը մի քանի օր է, ինչ Արցախի երկու նախարարների հետ Հայաստանում է…Նախարարները ուժային կառույցներինը …