Հինգշաբթի , 6 Մայիսի 2021

Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 5 օրով գործուղում է Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարեհ Ջոն Սինանյանին Հովհաննես Ալեքսանյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:
րոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին 2021 թվականի ապրիլի 19-23-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Ռոստով՝ ապրիլի 19-21-ը, Մոսկվա՝ ապրիլի 21-23-ը ներառյալ)՝ Ռոստովի հայ երիտասարդների միության հրավերով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրությանը, Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի հրավերով իրավաբանների համաժողովին մասնակցելու և համայնքային տարբեր շրջանակների ներկայացուցիչների, երիտասարդական խմբերի և անհատների հետ հանդիպելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի և Հովհաննես Ալեքսանյանի՝ գործուղման ճանապարհածախսի, գիշերակացի, օրապահիկի և հուշանվերների ձեռքբերման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ԱԾ-ում ավարտվել է պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով