Հինգշաբթի , 6 Մայիսի 2021

«Հրապարակ».Ես տեսա, որ ոստիկանության կողմից շշեր են նետվել.Արթուր Խաչատրյան

«Հրապարակ». Ոստիկանության կողմից շշեր են նետվել. Խաչատրյանը՝ դատախազության մոտ տեղի ունեցած բախումների մասին

Ես տեսա, որ ոստիկանության կողմից շշեր են նետվել: Ակցիայի ընթացքում մենք պահանջում էինք դատախազի հետ հանդիպում, որպեսզի նա իջնի և բացատրի, թե ինչ հիմքով են մարդիկ ձերբակալվել և ինչու են իրենք կատարում վարչապետի ապօրինի հրահանգները: Այս մասին քիչ առաջ դատախազության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական Արթուր Խաչատրյանը։
«Մենք հիմա այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք, որ սադրանքներ լինեն, կանենք ամեն ինչ, որ թույլ չտանք, որ սադրանքը կրկնվի»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ քիչ առաջ դատախազության մոտ բախումներ տեղի ունեցան սյունեցիներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով