Երեքշաբթի , 7 Դեկտեմբերի 2021

Որպես ՍՅՈՒՆԵՑԻ սիրտս դողում է անտարբերության համար, ոնց֊որ մենք Հայաստանի մաս չենք կազմում, այնինչ ամբողջ Հայաստանի ճակատագիրն ենք մենք՝ դարպասները բացվեց, կործանված ենք.Սոսե Բաբայան

Վերջին ուժերս եմ հավաքում, և ժողովրդիս կոչ անում, կրիայի նման ,որ այսպես շարժվենք, կկորցնենք Սյունիքը լիովին։ Թշնամին շատ ուրախ է, որ միասնական չենք պայքարում, իրենց շանս ենք տալիս Սյունիքը առանց կռվի թողենք մտնեն։

Ես հետո անդրադարձ կանեմ որոշ մարդկանց, որ չեն կարողացել իրենց զգացմունքներին տեր կանգնեն…

Այսօր ծանր ամպերը խտացվել է Սյունիքի գլխավերևում, փուչիկը ոնց կպայթի, բայց կարող է բերանը բացել փուչիկի ձայնը կործանարար չլինի.
Միգուցե վերջին գրառումս լինի, որպես ՍՅՈՒՆԵՑԻ սիրտս դողում է անտարբերության համար, ոնց֊որ մենք Հայաստանի մաս չենք կազմում, այնինչ ամբողջ Հայաստանի ճակատագիրն ենք մենք՝ դարպասները բացվեց, կործանված ենք։
1. Ես առաջինն եմ եղել , որ էկրանից քառօրյա պատերազմի մասին բարձրաձայն ասել եմ
2. Այսօրվա պատերազմի մասին՝
մեկ շաբաթ շուտ « ամենից ամենա» հաղորդաշարին ասել եմ զգացածս, որ այս մեկը 3֊րդ Համաշխարհայինի հոտ է գալու, որոշները ասացին մի լավ բան զգա, ինչ ես ասում.
ինչ զգում եմ այն էլ ասում եմ, հիմա հերթը իմ ծննդավայրին է վերաբերում, սիրտս կտոր֊կտոր է լինում, ոնց հանգիստ նստենք, թուրքին ճամփա տանք ու ասենք եկեք մեզ նվաստացրեք։
Գրելուց անմիջապես զգացի, որ քոմենթ կգրեն որոշները ռուսների մասին, որ ինչի մեզ չեն պաշտպանում, բա ինչի են եկել…և այլն։
Տունդ որ քարուքանդ է անում հարազատ թշնամիդ էլ թուրք թշնամուն ի՞նչ է եղել, կգա առանց քարուքանդ անելու վայելի մեր Սյունիքը, Արցախից հետո, ես գիտեի մեկ մարդու նման կպաշտպանեք, ձեր տան դարպասը ,բայց լացելու բան է, որ նույնիսկ զարմանալով եմ ասում, ինչու՞ ենք կուրացել, եթե այսպես նստեք, արդեն շատ, շատ ուշ կլինի։
Մեր հզոր Սյունյաց աշխարհի պատմական գանձարանը մեր ձեռքով գլորում ենք թուրքի բերան։
Եթե սխալ եմ՝ դե կրակեցեք…
Սոսե Բաբայան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայի կյանքեր խլածին արժանացնում եք կառավարական հուղարկավորման պատվին, իսկ հողեր ազատագրած ազգային հերոսին՝ Մանվել Գրիգորյանին զրկեցիք նույնիսկ իր զինակից ընկերների կողքին հուղարկավորվելու բնական իրավունքից.Ռ.Մարգարյան

Միջազգային կառույցների մոտ Հայաստանի Հանրապետությանը խայտառակելու հերթական քայլը———————————————- Հայրենիքը չհարգող դավաճան իշխանությունները հիմա էլ վաճառքի …