Երեքշաբթի , 26 Հոկտեմբերի 2021

Ջո Բայդենը կարող է դառնալ ԱՄՆ առաջին նախագահը, որը հայերի դեմ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած վայրագությունները կճանաչի որպես Ցեղասպանություն

Ջո Բայդենը կարող է դառնալ ԱՄՆ առաջին նախագահը, որը հայերի դեմ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած վայրագությունները կճանաչի որպես Ցեղասպանություն:

Այս մասին գրում է The National-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, որը գաղտնիության սկզբունքով, հայտնել է, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը ոգեկոչման 106-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ:
Ինչպես պարբերականը նկատում է, թեև ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականին Հոլոքոստի մասին իր ելույթում հղում է կատարել Հայոց ցեղասպանությանը, Բայդենի նախորդներից և ոչ ոք 1,5 մլն հայի կոտորածը Ցեղասպանություն չի որակել: Նրանք միայն օգտագործել են, «զանգվածային սպանություններ», «վայրագություններ» և «կոտորած» եզրույթները:
Բայդենի հայտարարությունն առաջին անգամ համաձայնության կբերի ԱՄՆ կառավարության գործադիր և օրենսդիր մարմիններն այս հարցի շուրջ»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Կոնգրեսը ճնշող մեծամասնությամբ ճանաչել է Ցեղասպանությունը 2019 թվականի դեկտեմբերին: Դրանից հետո երկու կուսակցության անդամները բազմիցս կոչով դիմել են Սպիտակ տանը՝ հետևելու իրենց օրինակին:
Որոշման կայացման ընթացքին ծանոթ աղբյուրները պարբերականի հետ զրույցում նշել են, որ Պետքարտուղարությունը և Պենտագոնը առավել դժկամությամբ են այս հարցին մոտենում, քան Սպիտակ տունը:
Աղբյուրը նկատում է, որ ԱՄՆ-ում վախ կա Թուրքիայի հետ թշնամանալու և Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրս բերման ընթացքը վտանգի տակ տնելու առնչությամբ, ինչպես նաև առևտրային հարաբերություններն են հաշվի առնվում:
Սակայն աղբյուրը նաև հիշեցնում է, որ Բայդենն իր նախագահության ընթացքում դեռ հեռախոսազրույց չի ունեցել թուրք պաշտոնակցի հետ, իսկ լարվածությունը երկրների միջև աճում է՝ կապված Անկարայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ: Բացի այդ, այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Թուրքիային տեղեկացրել է ամերիկյան F-35 կործանիչների մասին համաձայնագրից հեռացվելու մասին:
Այնուամենայնիվ, 29 երկիր, որոնց թվում՝ Գերմանիան, Ռուսաստանը, Իտալիան, Արգենտինան, Ֆրանսիան և Կանադան, արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- նշում է պարբերականը՝ հավելելով, որ Բայդենը, ճանաչելով Ցեղասպանությունը, կկատարի իր նախընտրական խոստումը:

«Եթե ընտրվեմ, խոստանում եմ աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և մարդու համամարդկային իրավունքը դարձնել գերագույն առաջնահերթություն», – իր թվիթերյան էջում անցյալ ապրիլին գրել էր Բայդենը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պետական ծախսերը վերջին տարիներին յոթ փակի տակ են պահում. մինչդեռ այդ ծախսերը կատարվում են հանրային միջոցներից, եւ հանրությունն իրավունք ունի իմանալու դրանց մասին. «Հրապարակ»

«Հրապարակ». Քովիդ 19-ի երկարաժամկետ տնտեսական հետեւանքների մեղմացման ծրագրի շրջանակներում 2019 թվականին կառավարությունը ստեղծեց Հայաստանի պետական …