Շաբաթ , 18 Սեպտեմբերի 2021

Վերջին ամիսներին շատերից եմ լսել հետևյալը. «…Եթե Նիկոլը վերարտադրվեց, ստիպված արտագաղթելու ենք երկրից»

Վերջին ամիսներին շատերից եմ լսել հետևյալը.
«…Եթե Նիկոլը վերարտադրվեց, ստիպված արտագաղթելու ենք երկրից»։

Սա ասողներն առանց բացառության, կյանքում քիչ թե շատ հաջողության հասած, զբաղմունք և գաղափարներ ունեցող, հավելյալ արժեք ստեղծող, մասնագիտություն, աշխատանք, բիզնես ունեցող, պիտանի մարդիկ են։
Ինձ խիստ բարկացնում է այդ մարդկանց գաղթողական մտորումները. մտովի արտագաղթողը՝ ֆիզիկապես էլ կարտագաղթի։ Իսկ թուրքին հենց դա է պետք։ Թուրքը գիտի, որ Նիկոլով կարող է ոչ միայն սպանել, կողոպտել, գրավել և պարտության մատնել, այլ նաև դատարկել Հայաստանը։
Ստացվում է, որ թուրքը, ընդամենը մեկ Նիկոլով կարողանո՞ւմ է մի ողջ ժողովրդի ու պետության հախից գալ։ Իսկ բազմաթիվ նորմալ մարդիկ, մի կապիտուլյանտի հախից չե՞ն կարողանալու գալ։
Հունիսի 20-ին, Նիկոլին պարտվողը՝ դավաճան է։ Հայրենիքն այս վիճակում լքելու մասին մտածողները՝ նույնպես։ Իսկ Նիկոլի ազգակործան իշխանության դեմ պայքարողների նկատմամբ անվստահություն տարածողները՝ առավել ևս։
Արտակ Զաքարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայկազ Մակարյանը ներողություն կխնդրի լրագրողից՝ 2 տարբեր դատական հայցերի վճռով

Ոչ վաղ անցյալում Հայաստանոմ կատարված հեղափոխությանը բնորոշ գծերից մեկն էլ հասարակության պառակտումը դարձավ, որ, ինչպես …