Շաբաթ , 18 Սեպտեմբերի 2021

Այսօր Մամուլի օրն է

Այսօր Մամուլի օրն է։

Մամուլը միշտ համարել եմ հայրենիքի ձայնը, որի ամեն բառը արձագանք է տալիս ամենուր։ Հենց այդ իսկ հավատով ու սիրով շնորհավորում եմ ոլորտի իսկական նվիրյալներին, այն բոլոր ազնիվ երախտավորներին, ովքեր անկողմնակալ են, հավատարիմ իրենց մասնագիտությանը։
Մենք ամենուր լսում ենք` ժամանակները փոխվել են։ Այս ասպարեզում էլ փոխվել է ամեն ինչ, նորաձև՞ է դարձել այն, թե՞ մամուլը գործիք է դարձել առանձին անձանց համար, որը տեսանելի է հիմնականում սոցցանցերում։ Ինչու՞ ենք կասկածում այս կամ այն հրապարակումը կարդալիս, տարբեր հաղորդումներ լսելիս, ինչու՞ են խեղաթյուրվում դեպքերը… Գուցե ճշմարտությանը հաճոյանա՞լը դառնա առաջնային, այլ ոչ թե որոշ քաղաքական ուժերի ծառայելը։
Այսօր մենք պաշտոնական մամուլին ավելին ենք տեղ տալիս, մենք գնահատում ենք նաև նրանց աշխատանքը, ովքեր թիրախում են հայտնվում ճշմարտության մասին իրենց ստույգ ասելիքով…
Մամուլը միայն թերթեր, ամսագրեր չեն, որոնք, ցավոք, հետին պլան են մղվել, մամուլը միայն հանրային ռադիոն և հեռուստացույցը չեն, որոնցով տեղեկանում ենք լուրերի, ունկնդրողն ու դիտորդը դառնում տարբեր հաղորդումների…Մամուլը նաև սոցկայքերն են, որ երբեմն քարկոծվում են, նաև մարդիկ, ովքեր իրենց ասելիքի ճշմարտության ճանապարհին վարկաբեկվում են…Երբեմն երկփեղկվում են մեր մտքերը` մամուլը ազա՞տ է, խոսքի ազատությունը ինչու՞ է կասկածի տակ դրվում… Թերևս ծնվում է նաև հարցը` արդյո՞ք մամուլի աշխատողները ազնվության, մաքրության, արդար խոսքի կրողներ չպիտի լինեն, հայերենի երկրպագուներ` իրենց գրագետ խոսքով, մայրենիի բառ ու բանով, խորիմաստ մտքերով…
Չէ՛, ժամանակները փոխվել են… Վտանգվում է մամուլը, երբ թիրախավորվում են ոլորտի աշխատողները, երբ խեղաթյուրվում են դեպքերն ու դեմքերը, երբ աղավաղվում է լեզուն…
Բոլորիս հայացքներն ուղղված են դեպի լրատվամիջոցները, սպասելիք ունենք, այդ տեղեկություններում հայը հայրենիք է փնտրում, իր կորցրած որդուն է փնտրում, իր տունն է փնտրում, լույս է փնտրում այնտեղ, հավատ ու ապրելու սեր…
Ուրեմն, մամուլի ազնիվ նվիրյալներին նույն կյանքի սերը ցանկանանք, նույն հոգու խաղաղությունը, որոնց համար տրոփում են մեր սրտերը այս դժվար ժամանակներում։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հունիսի 27-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է, որ այդ կարճ ժամանակահատվածում, դավաճան կապիտուլյանտների թիվը ավելացել է՝ կազմելով 688,761 մարդ

1+688․760=688.761 կապիտուլյանտ 223 օրում 2021 թվականի հունիսի 27-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայ ժողովրդի պատմության …