Հինգշաբթի , 6 Մայիսի 2021

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ ՏԵՒԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Է՝ ԳԱՄՎԱԾ Է ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿԻՆ

Գեներալ Սեյրան Սարոյանը տեւական ժամանակ է՝ գամված է հաշմանդամի սայլակին։ Նա ամիսներ առաջ Գերմանիայում բուժվելուց հետո վերադարձել է Հայաստան, սակայն կարճ ժամանակ անց նորից առողջական վիճակը վատացել է՝ պարզվել է, որ ծնկի շրջանում թարախային գանգրենա է զարգանում։ Բժիշկներն առաջարկում են ոտքի ամբողջական անդամահատություն իրականացնել, սակայն Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը որոշում է չգնալ այդ քայլին եւ բարդ վիրահատությամբ կանխում է հիվանդության զարգացումը։

Սարոյանն այժմ գամված է սայլակին՝ չի կարողանում ինքնուրույն քայլել եւ տեւական բուժման կուրսեր պետք է անցնի։ Պատմում են՝ այնքան է նիհարել, որ անճանաչելի է դարձել՝ կորցրել է քաշի մոտ կեսը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱԺ դեմ քվեարկեց պատերազմի մասնակից հաշմանդամներին 80 մլն տարեկան հատկացնելու Ուրիխանյանի նախագծին

Source: USAArmenia

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով