Երկուշաբթի , 27 Սեպտեմբերի 2021

Գտնում եմ, որ Հայաստանը կարող է հզորանալ Ռուսաստանի հետ ճիշտ ռազմավարական, դիվանագիտական, տնտեսական համագործակցության դեպքում .Սամվել Մարդոյան

Սիրելի հայրենակիցնե՛ր

Պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ հանդիսանում հայաստանյան որեւէ քաղաքական կուսակցության կամ շարժման հիմնադիր կամ անդամ։
Ես իմ գաղափարախոսությամբ Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների կողմնակիցն եմ։
Գտնում եմ, որ Հայաստանը կարող է հզորանալ Ռուսաստանի հետ ճիշտ ռազմավարական, դիվանագիտական, տնտեսական համագործակցության դեպքում և իմ գործունեությունը ծավալում եմ այդ համագործակցությունը հնարավորինս արդյունավետ և ի նպաստ Հայաստանի ապահովելու համար։
Ժամանակն է գործելու, այլ ոչ թե ճառեր ասելու, համագումարներ ու ժողովներ անելու, սրա-նրա գաղափարների ու հեղինակության հիման վրա կազմակերպություններ բուծելու և դրամաշնորհներ մղսելու։
Պատիվ ունեմ:
Սամվել Մարդոյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com