Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

Մոտենում է Մայիսի 9-ը…

Մոտենում է Մայիսի 9-ը…

Ինչու՞ Արցախյան ազատամարտի մեր հաղթանակը Շուշիում` եռագույնի ծածանումով, ամիսներ առաջ փլուզվեց, ո՞ւմ էր նպատակահարմար այն արհեստական պարտությունը Շուշիի անկումով…
Այն դժգու՞յն էր, գիտենք` գույնը դուր չեկավ ոմանց, գուցե գունափոխեիք ծիածանի գույներով, բայց ծիածանված կյանքերի գնով հանձնվեց Շուշին, որ հաղթական Մայիսը արցունքներով պատվի…
Ու՞մ էր ձեռնտու հայոց բանակի կազմալուծումը, որի ծննդյան օրն էլ Մայիսի 9-ին է։
Թշնամիներով շրջափակված երկրում բանակն էլ թիրախ դարձավ, ու միաբան դարձան երկիրը քանդող ներքին և արտաքին ուժերը, որոնց ջանքերը շրջադարձային եղան` մեր հաղթանակները ստվերում թողնելու համար։ Մեծ հայրենականը Եռատոնի մյուս հաղթանակն է մայիսին…Անզորության մատնվեցին երկիրը քանդելու ջատագովները, չկարողացան ձեռ տալ այդ հաղթանակին, որը նաև մեր պապերինն էր։ Չկարողացան արմատախիլ անել այդ հաղթանակը, որի արմատները խորն են, անցան ճյուղերին, ճղակոտոր արեցին ազատամարտով անցածներին, անցան դալար շիվերին, ջարդեցին, փշրեցին նորօրյա պատերազմում բազում երազներ…Բայց մատղաշ ոստերից մնացին՝ ճյուղերին կառչած, Հայրենականից արմատներ մնացին…
Դիմանանք, ի հեճուկս նրանց՝ մենք պատգամ ունենք, դեռ պիտի ապրենք սերնդից սերունդ` մեզ փոխանցված հարատևելու և ապրելու համառ կամքով…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com