Կիրակի , 23 Հունվարի 2022

Մայիսի 8-ը երկրապահ հայի օրն է

Մայիսի 8-ը երկրապահ հայի օրն է։

Երկրապահը հաղթանակած հայն է: Հայի երկրապահությունը միշտ կլինի, քանի դեռ շրջապատված ենք թուրքով եւ ունենք Արցախի չլուծված հարց:
Երկրապահը նա է, ով գլուխը չի կախում անցյալի համար, ով բաց ճակատով ապրում է ներկան եւ միշտ պատրաստ է գալիքին։ Երկրապահը նա է, ով տալիս է ամեն ինչ եւ չի ակնկալում ոչինչ։
Երկրապահը նա է, ով հանուն հայրենիքի, հանուն իր նահատակ ընկերների արյան գնով ազատագրած հողի՝ պայքարում է մինչեւ վերջ։
Երկրապահը նա է ով վստահություն ունի սեփական ուժի նկատմամբ ու լի է վճռականությամբ։

Մենք ուժեղ ենք միասնության մեջ։
Այդպես մենք պաշտպանեցինք ու պահպանեցինք մեր հայրենիքը եւ Արցախի մի մասը։
Այդպես մենք պարտավոր ենք լինել այսօր, որպեսզի նորից հաղթենք։ Հաղթանակի ձգտումը, որը մենք ժառանգել ենք նախնիններից, պիտի պահպանենք ու փոխանցենք եկող սերնդին։
Երկրապահը հայի տեսակն է, ով ժառանգել է ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ«Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հավերժ նախագահ, Զորավար Մանվել Գրիգորյանի պատգամները։
Ուրեմն հավատարիմ լինենք նրանց, ինչպես մեզ, երկրապահի կոչմանն ու մեր պետականությանը։
Տոնդ շնորհավո՛ր, Սպարապետ.
Տոնդ շնորհավո՛ր, Զորավար.
Տոնդ շնորհավո՛ր, մեր նահատակ ընկերներ.
Տոնդ շնորհավո՛ր, հերոսածին մայրեր.
Տոնդ շնորհավո՛ր, տղերք։
«Հաղթանակի 5-րդ բրիգադ»
Հայրենասիրական հասարակական
Կազմակերպության խորհուրդ
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com