Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

Երկար եմ մտորել՝ որտե՞ղ սխալվեցինք, ե՞րբ պարտվեցինք,ո՞ր պահին Աստված մեզ մենակ թողեց

Երկար եմ մտորել՝ որտե՞ղ սխալվեցինք, ե՞րբ պարտվեցինք,ո՞ր պահին Աստված մեզ մենակ թողեց։

Եկա մի եզրահանգման՝ Աստված մեզ մենակ չի թողել․այդ մենք ենք երես դարձրել նրանից։ Մենք՝ լինելով առաջին քրիստոնյա ազգը, հեռվացել ենք մեր հավատքից, հեռվացել ենք այնքան, որ չենք զանազանում Քրիստոսին Սատանայից։
Ցավալի է, բայց փաստ,մենք չենք ճանաչում մեր Աստծուն։ Մենք չգիտենք, թե նա ինչ առաքելություն է դրել մեր ուսերին։ Եկեղեցական տոներն ընդունում ենք որպեսն ևս մեկ ուտել-խմելու առիթ, առանց հասկանալու, որ դրանց խորհուրդն այլ է։ Եվ ընդհանրապես, չե՞ք գտնում,որ շատ ենք հեռվացել մեր եկեղեցուց, մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց։
Դարեր շարունակ, երբ չենք ունեցել պետականություն, մեր եկեղեցին է եղել մեր միակ համախմբողը, մեզ հայ ու քրիստոնյա պահողը, մեր ամուր հայ ընտանիքի գաղափարը մեր մեջ սերմանողը։Այսօր էլ մեր եկեղեցին է Հայոց Մեծ Ցեղասպանության միակ օրինական պահանջատերը ։ Այն միակ ինստիտուտն է, որ գործում է անխափան՝ հաշվի չառնելով դրսի և ներսի փոթորիկները։
Մեր պարտության սկիզբը դրվեց այն ժամանակ,երբ Հայաստանում սկսեցին վխտալ անթիվ անհամար աղանդավորական կազմակերպությունները։ Երբ դրսից ֆինանսավորվող կազմակերպությունները սկսեցին մեզ ատելություն քարոզել հանդեպ մեր եկեղեցու։
Մեր 5000 ամյա պատմություն ունեցող տառապած, բայց հաղթած, 700 տարի պետականություն չունեցող, բայց կերտած ժողովուրդը սկսեց հեռանալ իր եկեղեցուց։ Ինչ խոսք, եկեղեցին էլ իր մեղքի բաժինն ուներ այս ամենում․ նա էլ էր հեռացել իր ժողովրդից։ Այսօր սակայն հետևություններ անելու, հավատքին, Աստծուն ու եկեղեցուն վերադառնալու, ինչպես նաև մոլորյալներին հասկանալու, ներելու ու բացատրելու, հետ ընդունելու ճիշտ ժամանակն է։ Այլապես չենք կարող կրկին հաղթել։
Մենք ուժեղ ենք մեր մշակույթով ու այդ մշակույթը կերտողներով, մեր պատմությունով ու պատմական ու ներկա հերոսներով, մեր հավատքով, հավատացյալներով ու հավատքը սերմանողներով։
Ղրիմի լեգենդար հրամանատար Գեներալ Մայոր,Ղրիմի Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի հերոս
Սամվել Մարդոյան
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com