Չորեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2021

Հերոսը՝ թշնամու փոխարեն. հետհաշվարկը սկսված է

Մայիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, որ աննախադեպ էր թե՛ ձևի ու բովանդակության, թե՛ հնչած ուղերձների տեսանկյունից, անկասկած, վերջին շրջանի կարևորագույն քաղաքական իրադարձությունը պետք է համարել:

«Հայաստան» դաշինքը, որի առանցքը ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է՝ ՀՅԴ-ի ու «Վերածնվող Հայաստանի» հետ միասին, նետվում է բաց մարտի՝ ընդդեմ այն ստի բռնապետության, որ կառուցել են պետականության գերեզմանափորերը՝ ջուր լցնելով հայ ժողովրդի թշնամիների ջրաղացին:
Ի՞նչ ցույց տվեց բազմահազարանոց հանրահավաքն ու ոմանց՝ դրան հաջորդած նյարդային արձագանքը:
Նախ՝ առաջին միֆը, որ պայթեց հանրահավաքի արդյունքում, իշխանությունների կողմից բստրված այն կեղծ թեզն է, թե հասարակությունն իբր պետք չունի այլընտրանքի որոնման, և ասենք այն,որ Սևանի մակարդակը բարձրանում է, իսկ որոշ երկրների պետական պարտքը՝ գերազանցում դրանց ՀՆԱ-ի 200%-ը, կարող են բավարար հիմք հանդիսանալ, որ զարգացման այլընտրանքային ճանապարհ առաջարկող ուժերը վստահություն ու պահանջարկ չվայելեն ժողովրդի կողմից:
Հանրահավաքին տասնյակ հազարների մասնակցությունը, ինչն անհուսորեն փորձեցին հերքել իշխանական գրանտակեր մունետիկները, փաստացի ջախջախիչ պատասխանն է այն մանիպուլյացիաների, որոնց օգնությամբ ոմանք դեռ հույս ունեն չխորտակվել: Հանրահավաքին իշխանության տարբեր ներկայացուցիչներից ստացված արձագանքները մատնում են խուճապն ու կենդանական վախը. շինշարպյան տեխնոլոգիաներն է՛լ չեն աշխատում:

Երկրորդ կարևորագույն բանը, որ պարզ դարձավ «Հայաստան» դաշինքի հանրահավաքից, այն է, որ առաջիկա ընտրությունները չեն լինելու բացառապես անձերի միջև պարզունակ ընտրություն:
Քոչարյանն ու թիմն ունեն հստակ ծրագիր, մանրակրկտորեն մշակված գործողությունների պլան, թե ինչպես դուրս բերել երկիրը խորագույն ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական ու հումանիտար ճգնաժամից:
Թե ի՞նչ է հակադրելու իշխանությունը սրան, բացարձակապես պարզ չէ՝ հատկապես նկատի ունենալով այն, որ 4 մլրդի մասին լեգենդը՝ շաղաղված ասենք Հյուսիսային պողոտայի մասին ցնորաբանություններով, ուղղակի չի աշխատում: Փաշինյանի աղմկոտ, բայց ոչինչ չասող խորհրդարանական ելույթները ոչ մի կերպ չեն ուրվագծում իշխանության հակաքայլերն ու հակափաստարկները՝ ընդամենը բացահայտելով այս իշխանության իրական, բայց հանրությունից խնամքով քողարկված էությունը:
Եվ վերջապես այլևս ակնհայտ է, որ Քոչարյանին սատարում են ոչ միայն նրա համակիրներն ու գաղափարակիցները, կամ ասենք նրա հետ մարտական ու քաղաքական ուղի անցած մարդիկ, այլ նրանք, որոնք դեռ երեկ Նիկոլ Փաշինյանի անխոնջ երկրպագուներն էին, հավանություն էին տալիս նրա ամեն մի քայլին՝ չկասկածելով անգամ, թե ուր են այդ քայլերը տանում երկիրը:
Քոչարյանը կարողացել է դառնալ այն ունիվերսալ թեկնածուն, իսկ «Հայաստան» դաշինքն էլ՝ այն առանցքը, որի շուրջ համախմբվելու են բոլոր նրանք, որոնք, մերժելով անցյալը, դժգոհ են ներկայից, տագնապած են ապագայով, որոնք շատ լավ հասկանում են,որ առաջիկա ընտրությունները լինելու են ոչ թե սովորական, այլ իսկապես էքստրաօրդինար իրադարձություն,որի ելքից ու արդյունքներից է կախված լինելու այն հարցի պատասխանը, թե արդյոք Հայաստանը ներկայիս սահմաններով շարունակելո՞ւ է գոյություն ունենալ, թե՞ տարալուծվելու է թյուրքական աշխարհի խառնարանում՝ պատմության մեջ թողնելով լոկ ոտնահետքեր:
Միացնել Հայաստանի՞, թե՞ Նիկոլի հետհաշվարկը՝ ահա հարցի իրական արժեքը:
Գ.Մ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ».Թուրքը ոչնչացրեց Արցախը՝ ոչինչ, թուրքը մտել է Հայաստան՝ ոչինչ, ՀՀ-ն մնացել է առանց դաշնակիցների՝ ոչինչ, խորանում է շրջափակումը՝ ոչինչ…

«Հրապարակ». Նիկոլի ամենաոխերիմ հակառակորդը «նախկիններն» են: Ժողովրդից, որպես իշխանություն ձևավորող զանգվածից Նիկոլը չի վախենում, որովհետև …