Կիրակի , 23 Հունվարի 2022

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետի հետ

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետի հետ

https://ift.tt/33Gnf9C

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերություններն ու առևտրատնտեսական համագործակցության համար առկա ներուժը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանում՝ ԵԱՏՄ շուկա մուտքի տեսանկյունից բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները:
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետը կարևորել է մասնավորապես թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև բանկային հատվածում Հայաստանի հետ փորձի փոխանակումը:
Մտքեր են փոխանակվել նաև այլ ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու կարևորության շուրջ:

lrahos

via Հայաստանի Հանրապետության Կառավարություն http://www.gov.am/

May 14, 2021 at 07:12AM

Մասին Lrahos.com

Կարդացեք նաև

Հայաստանի մայրաքաղաք Երևանը դարձել է քրջի շուկա

Երեկվանից համացանցում տարածվող այս լուսանկարները բոլոր գիտակից մարդկանց մոտ զայրույթ է հարուցել։Տուրիզմի (զարգացման) ճանապարհին Հայաստանի …