Չորեքշաբթի , 1 Դեկտեմբերի 2021

ՊՆ-ն հաստատում է․ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱՅՍՕՐ` նոյեմբերի 26-ին, Փաշինյանը Սոչիում կերկարաձգի իր գոյությունը կառավարության ղեկավարի պաշտոնում

 ԱՅՍՕՐ` նոյեմբերի 26-ին, Փաշինյանը Սոչիում կերկարաձգի իր գոյությունը կառավարության ղեկավարի պաշտոնում։ Ենթադրում եմ` ինչպես։ Օրինակ` …