Երկուշաբթի , 27 Սեպտեմբերի 2021

Անհասկանալի է … նիկոլի կողմից հանձնվող գյուղը պաշտպանելու եկած երիտասարդին քաշքշելը, հայհոյելն ու ձերբակալելը.Բագրատյան

Հանրությանը տեղյակ եմ պահում, որ սեպտեմբերյան պատերազմի ակտիվ մասնակից, մենատնտես Տիգրան Եղոյանը մի խումբ երիտասարդների հետ այսօր փորձել է բնավորվել Տիգրանաշեն (նախկինում Քյարքի) գյուղում իրենց իսկ միջոցներով ձեռք բերված տանը։

Ոստիկանությունը նրանց դուրս է արել գյուղից, իսկ Տիգրանին ձերբակալել է ու քաշքշելով բերել Երևան։
Տիգրանն ու նրա ընկերները ընդգրկված են Ազատություն կուսակցության ցուցակներում։
Բացի այն, որ նրանց ձերբակալած ոստիկանների մեջ չկա մեկը, որն այդ տղաների չափ գործ արած լինի իր հայրենիքի համար, անհասկանալի է հողատու նիկոլի կողմից հանձնվող գյուղը պաշտպանելու եկած երիտասարդին քաշքշելը, հայհոյելն ու ձերբակալելը։ Սա նաև սադրանք է խափանելու Ազատություն կուսակցության գրանցումը։
Հրանտ Բագրատյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Աննան բունկերից չէր կարող Մանվելին հրաման տալ. քաղաքացի, Hayeli

Source: USAArmenia