Երկուշաբթի , 27 Սեպտեմբերի 2021

Հայրենիքի փրկությունը այլևս քո ձեռքերում է, Սփյո՛ւռք.դիմում եմ աշխարհասփյուռ հայության Հայրենիք ու Հայաստան սիրող յուրաքանչյուր հայի

 
 Երեք տարի էյֆորիայի և յոթ ամիս թմբիրի մեջ գտնվող հայաստանցի հայը մեզ ասում էր Սփյուռքում ապրողը իրավունք չունի Հայաստանի ճակատագիրը որոշի, որ հպարտ է, լավ է ապրում, որ մենք դրսից չենք տեսնում լավ փոփոխությունները։

Յոթ ամիս հայաստանյան այսպես կոչված ընդդիմությունն էլ ճառեր էր կարդում, ժողովրդին զբոսանքի հանում, պարպում գիտակից հայության արդարացի ցասումը ու տուն ուղարկում։ Ամենահարգված լիդերներն էլ ասում էին, թե բա թողեք երկրի ներսում Սահմանադրության շրջանակներում հարցը լուծենք։ Եղանք ականջալուր, թողեցինք, պարոնայք ընդդիմադիրներ։
Ի՞նչ արեցիք։
Ընտրություն ե՞ք խաղում։ Ո՞ւմ հետ։ Ի՞նչ կանոններով։ Ինչի՞ հաշվին։
Ասեմ՝ իմանաք. երկու միլիոն թմբիրի մեջ հայնտված մարդիկ և անհասկանալի նկատառումներ ունեցող ընդիմություն իրավունք չունեն տասներկու միլիոնին զրկելու հայրենիք ու արժանապատվություն ունենալուց։
Դիմում եմ աշխարհասփյուռ հայության հայրենիք ու Հայաստան սիրող յուրաքանչյուր հայի․ եղբայրնե՛ր, այս օրհասական ժամին մենք և միայն մենք կարող ենք ազատագրել Հայաստանն ու Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին թուրքից ու սատանայից։
Եթե չենք ուզում վաղը հայրենիք ունենալ միայն հուշերում ու կենացներում,
Եթե մեզ թանկ են մեր հայրերի ու պապերի գերեզմանները
Եթե թասիբ, հայրենասիրություն և արժանապատվություն ունենք
Միավորվենք, համախմբվենք և տեր կանգնենք մեր հայրենիքին։
Հայտարարում եմ «Իմ Հայաստան» համահայկական ասոցիացիայի աշխատանքների սկիզբը։ Մեր առաջնային նպատակներն են․
․ ձեռբազատվել կապիտուլյացիա և այլ գաղտնի փաստաթղթեր ստորագրած և դեռ ստորագրել պատրաստվող իշխանությունից
․ստեղծել Սփյուռքի և Հայաստանի ամենաարհեստավարժ մասնագետներից կազմված ժամանակավոր կառավարություն, որի առջև դրված կլինի երկիրը ստեղծված խորը ճգնաժամից դուրս բերելու խնդիրը
․կազմակերպել վերջին պատերազմը քննող ռազմական տրիբունալ
․վերոնշյալ խնդիրները լուծելուց հետո երկիրը տանել ժողովրդավարական ընտրությունների, դառնալ դրանց ազատ և արդար կազմակերպման երաշխավորը՝ առանց մասնակցելու հավակնության։
Զուգահեռաբար կազմակերպությունը լծվելու է Սփյուռքի բոլոր կառույցների և անհատների ուժերի մոբիլիզացմանը՝ ի նպաստ Հայաստանի։ Մոտ ապագայում այս ծրագիրը ավելի մանրամասն կներկայացնեմ։
Կազմակերպության աշխատանքներին պետք է ներգրավվեն Սփյուռքի բոլոր համայնքներն անխտիր։
Մեր բոլոր մտահոգ և գործողությունների պատրաստ հայրենակիցները կարող են միանալ մեր կազմակերպությանը (և Հայաստան, և Սփյուռք)
Ուղարկե’ք ձեր տվյալները և ձեզ հետ կկապվեն ու անելիքների ու ծրագրերի մասին կիրազեկեն, ինչպես նաև կքննարկեք ձեր մասնակցությունը։
whatsApp +7 951 505 85 35
E-mail: wearmenia@rambler.ru

  Самвел Мардоян 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ հայրենակիցնե´ր, շա˜տ ենք ուշացել, բայց անդառնալի չէ…Մետաքսե Հակոբյան

Դեռևս երեք տարի առաջ փաստեցինք, որ ՀՀ-ում իշխանությունը զավթեցին թուրքին ծախված չհայերը։ Այս անդեմ, անհայրենիք, …