Երեքշաբթի , 25 Հունվարի 2022

Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող. ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՀՀ տարածքում առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու ադրբեջանցինի զինծառայողների կողմից գերեվարված պայմանագրային զինծառայողների անունները։

Ա. Ն. Աբգարյանը

Ի. Ա. Սարգսյանը

Վ. Վ. Սարգսյանը

 Բ. Ս. Օհանյանը

Ա. Գ. Բուդոյանը

Վ. Օ. Ռաֆայելյանը։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝  ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ զինծառայողները  գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՄԻՊ. Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ

Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: Հատուկ նշում` …