Yerkir.Թշնամին «Սմերչով» նստել է Գեղարքունիքում, մեր դավաճան իշխանությունը զորքին զենք չի տալիս․ հետախույզ

Թշնամին Սոթքի գլխին նստած է, «Սմերչն» էլ՝ մարտական վիճակում։ Հետախույզ, ազատամարտիկ Աշոտ Սեւյանը Yerkir.am-ին ասում է՝ մեր զինվորն այսօր կրակելու իրավունք չունի, որովհետեւ իշխանության պահանջով եւ կամակատարների հրամանով զորքը զրկված է թշնամուն ոչնչացնելու հնարավորությունից։

«Բերել կանգնեցրել են «Սմերչ» համակարգեր, որոնց հեռավորությունը՝ աջ թեւից խփելու են Եղեգնաձորին, ձախ թեւից՝ Կրասնոսելսկից (Ճամբարակ-խմբ․) Հրազդան։ Իսկ մեր զինվորն այսօր կրակելու իրավունք չունի։ Եթե դիմացինդ փորձում է հզոր տեխնիկա բերել, դու պիտի ավելի հզորը բերես։ Եթե ոչ հզորը, գոնե դիմադրողը։ Մեր զինվորին խփում են Հայաստանի խորքում՝ 7կմ հեռավորության վրա։ Ու մենք էսօր ՀԱՊԿ-ին ենք դիմում։ Ինչպե՞ս կարող է մտնեն Հայաստանի խորքում մեր զինվորին սպանեն, ու բանակը պատասխանը չտա»,-նշում է հետախույզը։
Աշոտ Սեւյանը Yerkir.am-ին ասաց՝ այսօրվա իշխանությունը ապագա կա ասելով նկատի ունի, ամենայն հավանականությամբ, իսլամ ընդունելը։ Նրանց գերնպատակը, ազատամարտիկի խոսքով, թուրքին հաճոյանալն է ու հայրենիքը վաճառելը։
«Էսօր մի զինվորի կրակելով՝ վաղը երկրորդին են կրակելու, էնքա՜ն պրովոկացիաներ են անելու՝ մինչեւ էս կապիտուլյանտները Հայաստանը զիջեն։ Թշնամին հասել է Վարդենիս՝ խաղաղ բնակիչների մոտ։ Սիսիանի օդանավակայանից 100 մետր հեռու՝ բարձունքում թշնամին է նստած։ Ես կարող եմ նկարները ցույց տալ, թե թշնամին ինչ տեխնիկայով է իրենց խրամատները փորում։ Եթե ՊՆ-ն չունի, կարող եմ տրամադրել։ Թշնամին հիմա բարձր մակարդակի շինաշխատանքներ է անում։ Նրանց մի քանի օրից էդտեղից հանելը արդեն հնարավոր չի լինելու։ Մեր ղեկավարությունը փորձում է ցրել, ձգել, ինչը վաղը արժենալու է շատ մարդու կյանք»,-նկատում է Աշոտ Սեւյանը։
Ինքն Արցախի Չարեքտար գյուղից է։ Պատմում է՝ Արցախի վերջին պատերազմի ժամանակ թշնամու գեներալը գյուղ է եկել, ցույց տվել Փաշինյանի ստորագրությամբ թղթեր, որտեղ նշված են թշնամուն հանձնվող գյուղերի անունները, պահանջել ազատել գյուղը։ Աշոտ Սեւյանը՝ հմուտ հետախույզը, Թուրքերեն բանակցել է, կարողացել գյուղը պահել Արցախի կազմում։
Ասում է՝ այսօրվա անգրագետ եւ կապիտուլյանտ կառավարությունը մտածված է երկիրը տանում այս ճանապարհով։ Օդը պատերազմի ժամանակ չեն փակել, թշնամու անօդաչուները անարգել մտել են մեր օդային տարածք, զորքը կրակելու թույլտվություն չի ունեցել, փոխել են հին հրամանատարներին, բերել նոր ու անփորձներին։
«Մեր բանակը պատրաստ էր պատերազմի, բայց վերին էշելոնը, ղեկավարությունը պատրաստ չէին։ Մեր քաղաքական իշխանությունը մեզ տարավ գիտակցված պարտության։ Հնարավոր էր առաջխաղացում ապահովել, Օմարի լեռնաշղթայից կիսել դեպի Հադրութի կամ Մարտունու շրջան, օգնություն հասցնել, չարվեց։ Նույնն էլ էսօր է․ մեր տարածքները Սյունիքում, Վարդենիսում ահավոր վիճակում են։ Իմ կարծիքով, հիմա պիտի համատարած մոբիլիցազիա արվեր։ Ունենք վիրավորներ, զոհեր, ղեկավարությունը չի արձագանքում։ պետք էր մեր տարածք մտած թշնամուն գերի վերցնել, փոխանակել թշնամի երկրում պահվող մեր գերիների հետ։ Նորից տեսնում ենք, որ դավաճան իշխանությունը ոչ մի քայլ չի անում։ Էնքան ենք թուլացել, մենք մեր արժեքը, մեր ընտանիքը չենք պահում, դիմում ենք սրան-նրան»,-Yerkir.am-ին ասաց Աշոտ Սեւյանը։
Հետախույզի խոսքով՝ այս իշխանությունը Հայաստանը վերջնական կործանման է տանում։ Աշոտ Սեւյանը պատմում է, որ շատ կամավորների ճանապարհից հետ են ուղարկել, արգելել են պատերազմ գնալ, թույլ չեն տվել՝ հասնել օգնության։ Զինորականը ցավով է նշում, որ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, չի վռնդում այս իշխանությանը։ Նշում է՝ մինչեւ հիմա զոհերի աճյուններ կան, որոնք այդպես էլ մնում են պատերազմի դաշտում։ Թշնամուն իր զոհերը հետաքրքիր չեն, բայց մեր իշխանությունն էլ գործուն քայլեր չի ձեռնարկում՝ մեր զոհերի աճյունները բերելու համար։
«Զարմանալի է, բայց մեր ազգը դարձել է անտարբեր։ Մարդկանց հետաքրքիր չէ՝ հիմա սահմաններում ինչ է կատարվում։ Կարեւորը իրենք Երեւանում լավ լինեն։ Մոտ ժամանակներում եթե չկանգնեցվի այս ապուշների խումբը, Արցախի պատկերը ունենալու ենք Հայաստանում։ Սրանք, ծրագրած, Հայաստանը տանելու են Արցախի ճանապարհով»,-նշում է հետախույզ ազատամարտիկը։
Աշոտ Սեւյանի խոսքով՝ այս իշխանությունը, քարտեզը ձեռքին, արդեն հայկական բնակավայրերն է անվանում թուրք-ադրբեջանական։ Պետք է րոպե առաջ պայքարել կապիտուլյանտների դեմ եւ քշել իշխանությունից,-ասում է:


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դիակների որոնողական աշխատանքներն ու նույնականացման հետ կապված թեման պատերազմի բովից անցած բոլոր երկրներում էլ լուրջ ու բարդ խնդիր է

Վերջին օրերին հանրությունը հուզումով քննարկում է Աբովյանի դիահերձարանում մեր հերոս տղաների աճյունների ոչ-պատշաճ վիճակում պահվելու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով