Չորեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2021

Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հանրապետության տոնի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ։
1918 թվականի մայիսի 28- ին՝ դարավոր և ծանր ընդհատումներից հետո, վերականգնվեց Հայոց պետականությունը։ Սա մեր նոր պատմության ամենալուսավոր էջերից է, որ գրվեց մեր ժողովրդի հավաքական կամքով, նրա լավագույն զավակների հերոսական ջանքերով ու հեղած արյամբ։
Պատմական զուգահեռները միշտ էլ պայմանական են։ Սակայն Հայաստանի ներկա վիճակն արդեն բնորոշվում է ոչ թե ներքաղաքական, այլ՝ պետականության ճգնաժամով։ Մենք ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առջև։ 1918 թվականի մայիսի 28-ից առ այսօր մենք ապրել ենք բազմաթիվ ոչ պակաս ծանր պահեր, քան ներկայումս։ Բայց այսօր մենք, ի հակադրություն օրվա ծնկաչոք և խայտառակ իշխանությունների, ունենք վճռականություն։ Մենք տեսնում ենք լուրջ նախադրյալներ՝ ամուր պետականություն կառուցելու, կազմալուծված պետական ինստիտուտները և մեր հասարակության ողջ կյանքը վերագործարկելու համար։
Համոզված եղեք, որ մենք, որպես ազգ, պատվով ենք դուրս գալու ներկա փորձություններից, վերակերտելու ենք և նոր բարձունքների ենք տանելու Հայաստանի Հանրապետությունը։
Ռոբերտ Քոչարյան
28.05.2021թ.

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ԱԾ-ում ավարտվել է պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք …