Կիրակի , 23 Հունվարի 2022

Ավետ Ադոնցին իշխանությունները համոզում են հետ վերցնել դիմումը՝ խոստանալով նախարար նշանակել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը կարող է պետական համակարգը փլուզել։ Ոչ միայն ԱԳՆ-ում է բունտ հասունացել, այլեւ՝ ուժայիններում՝ ՊՆ, ԱԱԾ, որտեղ պաշտոնանկությունների շքերթ է սպասվում։ Այստեղ մտահոգված են բանակը սահմանից հետ քաշելու եւ դիտորդներ տեղակայելու մտքից։

Երեկ տեղեկացանք, որ դիմումներ են գրել նաեւ ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալեչյանն ու Արտակ Ապիտոնյանը։ Իսկ Ավետ Ադոնցին իշխանությունները համոզում են հետ վերցնել դիմումը՝ խոստանալով նախարար նշանակել: Դեսպանների շրջանում էլ հրաժարականներ չեն հաջորդում միայն այն պատճառով, որ դիվանագետների ներքին վարքականոնը դա արգելում է՝ գոնե առայժմ»:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Որոշեցի մինչ գրքի շնորհանդես կազմակերպելը իմ «Պատերազմական օրագրում» տեղ գտած զոհվածների հարազատներին հրավիրել դպրոց` գրքեր նվիրելու

Օրը լինում է նաև ծանր, երբ լացելու ցանկություն է ծնվում, բայց չես կարողանում լացել, երբ …