Երեքշաբթի , 7 Դեկտեմբերի 2021

ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ

Աշխարհն, իսկ դրա հետ մեկտեղ նաև Հայաստանը, շարունակվում են ցնցվել կորոնավիրուսային պատուհասից` բախվելով հաճախ անհաղթահարելի թվացող խոչընդոտների ու մարդկային ողբերգությունների :

Վերջին տվյալներով, որ հրապարակել է Ջոն Հոփկինսի անվան ամերիկյան համալսարանը, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 157,7 մլն-ի, հիվանդություններից մահացությունների թիվն արդեն մոտենում է 3.3 մլն-ի, և սա` այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, աշխարհը զենքերը վայր չի դնում թագաժահրի դեմ պայքարում, ավելին` բազմաթիվ երկրներում բնակչությունը վակցինացվում է: Հայաստանում, որ փոքր է ոչ միայն տարածքով, այլև բնակչության քանակով, թվերը որևիցե լավատեսություն չեն ներշնչում: Որպես այդպիսին, Հայաստանում բժշկություն գոյություն չունի: Ուսումնասիրելով այլ երկրների, նույնիսկ ոչ զարգացած երկրների` կորոնավիրուսով մահացության ցուցանիշները, կտեսնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով մահացությունը 1000 մարդու հաշվարկով ահռելի քանակ է կազմում: Սա հետևանք է` կամ ոչ բավարար բժշկական օգնության և բժշկական գրագիտության, կամ, տարբեր տեղեկություններով, կորոնավիրուսով բարձր մահացությունը Հայաստանում վերածվել է բիզնեսի, որից որոշ շրջանակներ ահռելի գումարներ են ստանում, թե մահացության քանակից, և թե միջազգային դոնոր կազմակերպություններից:
Մասնավորապես` մայիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 219 353 դեպք, իսկ կոնկրետ Կովիդ-19-ին նույն օրվա դրությամբ զոհ գնացածների թիվը հաշվվում է 4249, ինչն անհերքելի ապացույցն է այն բանի, որ Հայաստանի առողջապահության համակարգն այսօր վերածվել է անկարող մի օղակի, որտեղ գիտելիքներն ակնհայտորեն չեն համապատասխանում Հայաստանին պատուհասած մարտահրավերի ծավալներին : Մասնավորապես` խնդրահարույց է մնում մասնագիտացված բուժկենտրոնների, հիվանդանոցների աշխատանքի արդյունավետությունը:
«USArmenianews.com»-ի խմբագրությունը ստացել է նամակ ֆրանսաբնակ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ, որում հեղինակը մանրամասնորեն նկարագրել է այն խառնաշփոթ ու խառնափնթոր իրավիճակը, որ տիրում է երևանյան Բանգլադեշում գտնվող հիվանդանոցում : Մասնավորապես` Մկրտչյանի հայրը` ով, ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ է, ապրիլի 14-ին 38 աստիճան ջերմությամբ տեղափոխվում է Բանգլադեշի «Սուրբ Աստվածամայր» բ/կ` տեղավորվելով մեկ սենյականոց հիվանդասենյակում: 3օր անց թերապիա 1 բաժանմունքի բաժնի վարիչի կողմից տեղափոխվում է ծանրաբեռնված 4 տեղանոց հիվանդասենյակ` որտեղ չկար ոչ մի խնամք Գառնիկ Մկրտչյանի նկատմամբ: Կաթիլային ընդունելու պատճառով` Գառնիկ Մկրտչյանը մշտապես զուգարանից օգտվելու կարիք ուներ, սակայն չկարողանալով զուգարանից օգտվել, օրերով մնում է խոնավության և թացի մեջ, որտեղ նույնիսկ շնչելու օդ չկար, չկարողանալով ինքնուրույն փոխել շորերը` սկսում է մրսել և վիճակը ավելի է վատանում: Գառնիկ Մկրտչյանը զանգում է կնոջը` ասելով, որ ինձ վատ են նայում և մնալով թացի մեջ ջերմությունը ավելի է բարձրանում: Կողքի հիվանդներն էլ սաստում էին Գառնիկ Մկրտչյանին, որ հերիք է զանգահարի հարազատներին : Գառնիկ Մկրտչյանը ընկնում է հոգեկան և ֆիզիկական ճնշման տակ: Զանգում է իր զավակներին, որ գտնվում է ջրի մեջ և դողացնում է, ոչ ոք իրեն չի օգնում: Տղան կարողանում է մորը, որը նույնպես պառկած է լինում մեկ այլ հիվանդանոցում, տեղափոխել այդ հիվանդանոց, որպեսզի օգնի, խնամի ամուսնուն : Բայց արդեն անխնամ թողնված ամուսնուն տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք:
Ի դեպ, Գառնիկ Մկրտչյանին այլ` ավելի վատ պայմաններով հիվանդասենյակ տեղափոխելու պատճառն այն էր, որ թերապիա 1-ի բաժնի վարիչ կոչվածը մեկ սենյականոցում իր ծանոթներին տեղավորելու համար է Գառնիկ Մկրչյանին 1 տեղանոցից տեղափոխում 4 տեղանոց հիվանդասենյակ, գուցե արդեն որոշել էր այդ վարիչ կոչեցյալը Մկրտչյանի ճակատագիրը: Կնոջ այն հարցին` ինչու եք, ինչ պատճառով տեղափոխել, առանց անհարմար զգալու կնոջը պատասխանում է, որ ինքը տեղյակ չէ: Նախարարության միջնորդությամբ կինը մի կերպ կարողանում է գնալ ռեանիմացիա, որտեղ տեսնում է ամուսնուն շատ վատ պայմաններում` հակահիգիենիկ : Ամբողջ օրերով` չկերակրված, քնացնում էին սրսկումների միջոցով : Ամուսինը մի կերպ միանում է հեռախոսով կնոջը և ասում, որ իրեն սպանում են այդտեղ : Կնոջը դուրս են գրում հիվանդանոցից տուն և հենց այդ գիշեր` ապրիլի 24-ին կատարում իրենց եղերական հանցանքը`զանգում տուն և ասում, որ սիրտը կանգնեց: Շատ անսիրտ և սովորական կարծես: Ի դեպ, Գառնիկ Մկրտչյանը, մինչև այդ, որևէ սրտանոթային և թոքերի խնդիր չի ունեցել: Կնոջ, զավակների վիշտը, վիճակը շատ ծանր է և նրանք չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրենց հորը սպանեցին այդ հիվանդանոցի անսիրտ աշխատող կոչվող բժիշկ, մայրապետ կոչվածները:
Այդտեղ էլ փաստորեն աշխատում էր ծանոթ, բարեկամը: Գառնիկ Մկրտչյանին տեղափոխել են 1 տեղանոցից 4 տեղանոց ծանրաբեռնված հիվանդասենյակ որպեսզի իրենց ծանոթին լավ պայմաններ տրամադրեն: Կնոջ դիտարկումով` թերապիա 1 բաժնի վարիչը այնտեղ շատ կամայական է աշխատում, մեկ հիվանդասենյակում բուժվում էին իր ընկերուհու 5 հոգիանոց ընտանիքը միասին առոք փառոք, որի աղջիկը իր ընկերուհին է:
Ողբերգությունը շատ խորն է: Կինը և զավակները շատ խորը վշտից և հիասթափությունից չեն կարողանում հանգստանալ: Այդ հիվանդանոցում շատ անառողջ մթնոլորտ էր և կային հատուկ աշխատողներ, որ հսկում էին մեկը մյուսին, գաղտնի լսում էին, թե ով ինչ է խոսում, որ հաղորդեն բաժնի վարիչ կոչեցյալին: Այդ հիվանդանոցը պետք է դասվի ամենավատերի շարքին: Այդտեղ ոչ Աստված կա, ոչ աստվածավախ բժիշկ հիվանդապահներ: Սուրբ Աստվածամայր անվանումը պետք է անվանափոխվի Սուրբ Սատանամայրի` իր սևամռութ թերապիա 1 բաժնի վարիչի հետ միասին, ով ամբողջ օրը նստած է իր սենյակում, երբեք հիվանդներին չի մոտենում: Նույնը չենք կարող ասել այլ հիվանդանոցի համար, օրինակ` Միքայելյանի, որի բաժնի վարիչը ամբողջ օրը հիվանդների մեջ է: չարաբաստիկ կինը բժիշկ կոչվելու իրավունք չունի` իր նման մի քանի բժիշկների հետ միասին: ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ: Համոզվելու համար` նայեք ցուցանիշները: Այսօր հազարավոր մարդիկ են մահանում` մեկի տան սյունն ու սիրտը, <> պատճառաբանությամբ, սակայն ոչ մի քննություն, ոչ մի ուսումնասիրություն և բարձիթողի վիճակ: Ի դեպ, պատժվելու փոխարեն նրանցից ոմանք վերջերս ՀՀ նախագահի կողմից մեդալներ ստացան……… :
Անի Մկրտչյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արման Վարդանյանը թվարկել է 40 սուտ խոստում, որ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից

Ժողովո՛ւրդ ջան, արթնացե՛ք, ժամանա՛կն է: Հայաստանում ստեղծված իրադրության պայմաններում այսուհետ լռելը հավասարազոր է մեր երեխաների, …