Երեքշաբթի , 21 Սեպտեմբերի 2021

Ղասաբ նախարարուհին. նոր ցեղասպանություն

Հարյուրավոր հայ հերոս տղերքի անարգված դիերի հետ կապված տխրահռչակ պատմությունը ցնցել է բոլորին՝ չհաշված երևի այն զոմբիացած բիոզանգվածին, որը ցանկացած պարագայում և միշտ սովոր է արդարացնել իշխանություններին:

Արդարև, հատկապես հենց նմանատիպ դեպքերն են, որ ստիպում են հանրությանը ևս մեկ անգամ գիտակցել այն խայտառակ վիճակը, որում այժմ հայտնվել է Հայաստանն ու ողջ հայ ժողովուրդը, հենց նմանատիպ դեպքերն են, որ է՛լ ավելի են սրում ներկայիս քաղաքական վերնախավի նկատմամբ թանձրացած իրական նողկանքը: Տարբեր մակարդկաներում այժմ հնչող արդարացումներն է՛լ ավելի են ընդգծում ոմանց ցինիզմն ու բացահայտում քողարկված անպատասխանատվությունը:
«Չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարը գնալ, ամեն օր բոլոր տեղերը պտտվել, տեսնել՝ ով ոնց է», «Աբովյանի դիահերձարանում այդ տեսարանն ունենք, որովհետև մարդուն փոխելը հեշտ գործ չէ, մտածողության խնդիր է»:
Սրանք հատվածներ են Նիկոլ Փաշինյանի խոսքից, որը նա հնչեցրել է Կառավարության նիստին, և որոնք, ըստ էության, միևնույն տրամաբանության մեջ են առողջապահության նախարարի կողմից հնչեցված հայտարարութունների հետ:
Անահիտ Ավանեսյանն էլ Պետրոս Ղազարյանի հաղորդմանն, օրինակ, հայտարարել էր, թե Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցածը չպետք է դառնա քաղաքական էժան շահարկման առարկա: Միաժամանակ հանրության ներողամտությունը հայցած Ավանեսյանը, որ արդեն իսկ հասցրել է հայտարարել՝ հրաժարական չի տալու, տեղի ունեցածը համարել է որպես «մասնաճյուղի անփությույան արդյունք»՝ հայտարարելով. «Դա իր գնահատականն արդեն ստացել է։ Մասնաճյուղի ղեկավարն, աշխատակիցներն ազատվել են աշխատանքից, ՊՈԱԿ-ի տնօրենը խիստ նկատողություն է ստացել…»: Նախարարն, ակնհայտորեն փորձելով լոկալիզացնել խնդիրը, միաժամանակ հայտարարել է, թե մեկ-երկու անձի սխալը չի կարելի տարածել բոլոր դատաբժիշկների վրա և զրոյացնել մի ամբողջ կառույցի աշխատանքը։
Համաձայնեք, որ որքան սահմռկեցուցիչ է դեպքն ինքնին, նույնքան սահմռկեցուցիչ է նաև պետական բարձրաստիճան չինովնիկների արձագանքը՝ դրան: Փաստորեն՝ ի պատասխան նախարարի հրաժարականի վերաբերյալ հանրային պահանջի, նախարարն ու նրա վերադասն ակնհայտորեն հասկացնում են, որ հրաժարական չի լինելու, քանի որ իբր մեղքը ոչ թե նախարարինն է, այլ ասենք ինչ-որ ՊՈԱԿ-ի տնօրենինը: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է պատասխանատվություն կրեն միայն ստորադասներն, իսկ ահա վերադասները, սեփական երեսը «պադոշ դարձրած», մարսեն կատարվածը:
Հետաքրքիր է՝ ՊՈԱԿ-ի տնօրենին խիստ նախազգուշացրած նախարարը, ով մայր է, ինչպե՞ս է կարողացել քնել, երբ տեղյակ է եղել, թե քանի՜-քանի՜ ծնողներ, ամիսներ շարունակ դռնեդուռ ընկած, սեփական երեխաների մասունքները, դիերն են փնտրել, բայց այդպես էլ չեն գտել: Լա՛վ, դուք խիղճ չունե՞ք, ինչպե՞ս կարելի է նման ստորության դիմել ու հետո էլ ստորաբար չքմեղանալ՝ միամիտ աչքեր արած:
Առողջապահության նախարարը պետք է ոչ միայն արագացված տեմպերով հրաժարական ներկայացնի, այլև ենթարկվի պատասխանատվության: Չնայած, մյուս կոմղից, երևի մեղքը ոչ այնքան Անահիտ Ավանեսյանինն է, որքան՝ իրավաբանին առողջապահության նախարար դարձրած կապիտուլյանտինը մի շրջանում, երբ երկիրը, փաստորեն, բախվել էր «COVID-19»-ի մահաբեր մարտահրավերին: Փաստացի մի աղբը փոխարինվեց մեկ ուրիշով, ում ոլորտային գիտելիքները պարզապես զրոյական են: Ավանեսյանը, սակայն, ակնհայտորեն զրո է նաև իրավաբանությունից. քրեական պատասխանատվության ենթարկվում է ոչ միայն հանցագործություն պլանավորած կամ իրականացրած անձն, այլև բոլոր նրանք, որոնք, տեղյակ լինելով ամեն ինչից, հանցավոր լռություն են պահպանել, քողարկել:

Անկասկած, Արսեն Թորոսյանի թողած ավերակ ժառանգությունը որևիցե մեկի համար հաճելի նվեր չես համարի, քանի որ Թորոսյանի՝ համակարգից հեռանալու պահին առողջապահության ողջ սիստեմն, ըստ էութան, պարալիզացված էր արդեն, այն տապալել էր կորոնավիրուսի դեմ մղվող պայքարն ու մերկացրել սեփական տկարությունը. նշանակվելուց ի վեր Արսեն Թորոսյանն ամեն օր քանդել է համակարգն ու այն հանգիստ խղճով փոխանցել իր արժանի հետնորդին:
Փոխարենն ինչ-որ բան շտկելու, փաստորեն, Ավանեսյանը շարունակել է թորոսյանական ավանդույթներն ու է՛լ ավելի խորը կեղտի մեջ մխրճել առողջապահության ոլորտը:
Օրինակ՝ նախարար Ավանեսյանը, նախարարի բարձր պաշտոնը զբաղեցնելուց ի վեր՝վերջին չորս ամիսների ընթացքում, գոնե մեկ անգամ աշխատանքային այց կատարե՞լ է կորոնավիրուսով վարակված պացիենտներով լի հիվանդանոցներ: Կամ արդյոք նախարարը տեղյա՞կ է, որ նույն այդ հիվանդանոցներում տեղի է ունենում սպանդ, երբ ասենք 37.5 աստիճան ջերմությամբ մարդը, որ պրակտիկորեն առողջ է, մտնում է հիվանդանոց ու այլևս դուրս չի գալիս այնտեղից. նրան զրկում են թե՛ նորմալ սննդից, թե՛ հարազատների հետ տարրական կապից ու ամեն ինչից:
Արդյունքում՝ մահ:
Նույն երևանյան Բանգլադեշում «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում տիրող իրավիճակն ասվածի ամենավառ ապացույցն է. թերապիա 1 բաժանմունքում բաժնի վարիչի թեթև ձեռամբ մահացությունների ռեկորդային աճ է գրանցվում, երբ միայն ապրիլ ամսվա կտրվածքով գրանցվել են աննախադեպ թվով մահվան դեպքեր: Բառացիորեն անտերության են մատնված հիվանդները՝ բոլոր առումներով՝ թե՛ սանիտարահիգիենիկ, թե՛ սննդի, թե՛ բուժօգնության: Պացիենտներից մեկին, օրինակ, անտեղի տեղը տեղափոխել էին վերակենդանացման բաժին ու անիմաստ սրսկումներ արել, քնեցրել ու փաստացի սպանել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 24-ին գրանցված մահվան դեպքի մասին է: Բժիշկների հանցավոր անգործության կամ միտումնավոր անփութության արդյունքում զոհ գնացած մարդու փարիզաբնակ աղջիկն էր նամակ հղել, որը լույս էր տեսել նաև էլեկտրոնային ԶԼՄ-ներից որոշներում, մասնավորապես՝ USArmenianews.com-ում՝ հույսով հարցին գտնել տրամաբանված պարզաբանում: Մասնավորապես՝ աղջիկը պատմել էր, թե ինչպես է մահվանից մեկ օր առաջ հայրը մի կերպ կապնվել հարազատների հետ՝ լացակումած ձայնով տեղեկացնելով, որ իրեն հիվանդանոցում ուղղակի սպանում են:
Հարց է առաջանում, թե արդյոք տիկին նախարարին հայտնի չէ՞ այս դեպքն ու իրեն հղված նամակը, ինչո՞ւ այդպես էլ չհամեցավ արձագանքել դրան, մամուլ չի՞ կարդում, թե՞ նախարարության հասարակայնության ու կապերի բաժինն այնքան փնթի է աշխատում, որ նույնիսկ չի բարեհաճում տեղեկացնել՝ ինչ է կատարվում:
Ավանեսյանի ձեռագիրը պարզապես ցեղասպանական է, նա սովորական ղասաբ է, ում բանուգործի անունը Հայաստանի բնակչության թվի կտրուկ կրճատումն է՝ բոլոր հնարավոր մեթոդներով: Իսկ սա նշանակում է, որ Ավանեսյանը ոչ թե պետք է գլուխն ազատի հրաժարականով, այլ կանգնի դատարանի առաջ՝ ենթարկվելով արդեն քրեական պատասխանատվության:
Անկասկած, որպես լրատվամիջոց մեզ համար նույնպես տհաճ է նման ոճով սեփական ուղերձը տեղ հասցնելը, սակայն նախարարն ուղղակի այլ ելք չի թողել. նա ապացուցեց, որ մարդ արարածն իր համար անարժեք է ,մի կենդանու չափ էլ չկա: Մարդիկ, փողոցում սատկած կենդանի տեսնելով, լեշը տանում-թաղում են կամ գոնե հեռացնում են ոտքի տակից, այնինչ տվյալ պարագայում գործ ունեինք մարդկային կյանքերի ու ճակատագրերի, հերոսների հետ՝ հանգամանք, որը ցանկացած բարոյական մեկին պետք է ստիպեր ծնկաչոք ներողություն խնդրել ու կամավոր հանձնվել իրավապահներին:
Բայց դե բարոյականությունն՝ ո՞ւր, սրանք՝ ո՞ւր…
Գ.Մանուկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ալիևը խոստացել է «վերադառնալ» Զանգեզուր, Սեւան, Երեւան .«Առավոտ»

«Առավոտ».Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Արցախյան պատերազմի հաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին բնակարաններ նվիրելու արարողությանը հայտարարել է, …