Երեքշաբթի , 19 Հոկտեմբերի 2021

«Զինվորների դիերը մեզ մոտ են բերվել ամբողջովին որդերի թրթուրներով պատված…»․ դատաբժիշկ


Մենք գործ չենք ունեցել թարմ, նոր դիակների հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը:
«Բոլոր դիակները մեզ մոտ բերվել են ծայրահեղ աստիճանի աուտոլիտիկ նեխմամբ, կազմափոխմամբ, փափուկ հյուսվածքների ու ներքին օրգանների բացակայությամբ, ամբողջովին որդերի թրթուրներով պատված», — ասաց նա։
Դատաբժիշկը նշեց, որ զինվորների դիակների մեծ մասը եղել է անճանաչելի։
«Մենք ունենք ճանճերի, միջատների, թրթուրների, խոշոր անասունների՝ գայլերի կողմից հոշոտված դիակներ։ Ունենք ամբողջովին կմախքացած ոսկորներ, որոնք ենթակա չեն որևէ քիմիական նյութով մշակման», — ասաց դատաբժիշկը։
Գևորգյանի խոսքով՝ թարմ դիակներ ունեցել են միայն պատերազմի առաջին մեկ-երկու օրը։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com