Երեքշաբթի , 7 Դեկտեմբերի 2021

«Հայաստան» դաշինքն իր նախընտրական ծրագրի 36-րդ կետում խոստացել է «վերանայել երկքաղաքացիներին ՀՀ պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները»

«Հայաստան» դաշինքն իր նախընտրական ծրագրի 36-րդ կետում խոստացել է «վերանայել երկքաղաքացիներին ՀՀ պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները»:
ՀՀ Սահմանադրությունը սահմանափակում է ԱԺ-ի պատգամավոր ընտրվելու երկքաղաքացիների իրավունքը:
ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր կարող է դառնալ «վերջին չորս տարում «միայն» Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող» անձը: Այլ խոսքով երկքաղաքացին իրավունք չունի ԱԺ պատգամավոր դառնալ:
Ինչ-որ տեղ կարելի է հասկանալ օրենսդիրի մտահոգությունը: Սակայն վերջին երեք տարիների և հատկապես 7-րդ գումարման ԱԺ-ի փորձը ցույց տվեց, որ սփյուռքում բնակվող ու այլ երկրների քաղաքացի համարվող շատ հայեր իրենց հայրենիքի պաշտպանությանը վերաբերող հարցերում ավելի թասիբով գտնվեցին միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող շատ պատգամավորներից:
Ինձ համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչո՞ւ 30 տարի Հայաստանում բնակվող ու իր կյանքը հայրենիքի հետ կապած երկքաղաքացին զրկված պիտի լինի ԱԺ պատգամավոր դառնալու հնարավորությունից:
Հետևաբար ուզում եմ հուսալ, որ «Հայաստան» դաշինքն առաջիկա ընտրություններում հաղթելուց հետո իրագործելով իր նախընտրական ծրագրի 36-րդ կետն, առաջին առիթով փոփոխության կենթարկի Սահմանադրության հիշյալ խտրական կետը:
#Կրելու_ենք
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ահա՝ այս կազմն է գալիս է իշխանության.«Հրապարակ»

«Հրապարակ». Իշխող «Քաղպայմանագիրն» ապագա խորհրդարանում կունենա 71 մանդատ։ Թվում է, թե անցած երեք տարիներից Նիկոլ …