Փաշինյանի հիստերիան հետևանք է Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի հետևանքով

«Կույս տղաների համար գժվող» Նիկոլ Փաշինյանը կրկին հայտնվել է իր տարերքի մեջ՝ հունիսի 11-ին Դիլիջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարելով իր առաջիկա պլանների մասին. «կեղծ էլիտաներին» թույլ չեն տալու վերարտադրվել:

«Եթե պետք լինի, կանենք հեղափոխություն, էլի հեղափոխություն, էնքան, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած, քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ… Դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր… Ժողովո՛ւրդ, նրանք տանել չեն կարողանում, որ դուք դուրս եք եկել ձեր տներից, նրանք ուզում են, որ դուք ապրեք, շնչեք, արտաշնչեք իրենց թուլտվությամբ: Ո՛չ, չի լինելու տենց բան»,-փորձելով մանիպուլացնել ժողովրդին՝ հայտարարել է վարչապետի ԺՊ-ն:
Նիկոլ Փաշինանի այս հռետորաբանությունն, իհարկե, նոր չէ: Հեղափոխությունից հետո էլ, դրանից առաջ էլ, դրա ընթացքում նույնպես նման «հանճարեղ» գաղափարներ Փաշինյանը միշտ էլ հնչեցրել է, սակայն հիմա, դատելով ամենայնից, ԺՊ-ն է՛լ ավելի է սրում հռետորաբանությունն ու արդեն սկսում խոսել «շինելու», թավիշը պողպատի վերածելու մասին:
Միևնույն ժամանակ տվյալ պարագայում ուշագրավ է այն, որ իր պոտենցիալ հակառակորդների շրջանակից ներս Փաշինյանը ներառում է նաև հոգևոր դասը՝ բացահայտ սպառնալիքներ հնչեցնելով, ինչը, նկատենք, մշտապես բնորոշ է եղել թուրքական ձեռագրին. թուրքերի առաջնային թիրախը մշտապես եղել է հայոց հոգևորը, եկեղեցին ու ազգային ինքնագիտակցությունը: Այս իմաստով պատահական չէ, որ իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո թիրախավորվեցին կաթողիկոսն ու հոգևոր բարձր դասը, և բոլորն են հիշում, թե որոշ բաշիբոզուկներ ինչպես էին վարվում նույն կաթողիկոսի հետ՝ ոտնահարելով բոլոր գրված ու չգրված օրենքները:
Իրականում հոգևոր դասի նկամամբ Փաշինյանի ատելությունը բացատրելի է. թրքահպատակություն ու անբարոյականություն քարոզողը (ով կարդացել է Նիկոլի «Երկրի հակառակ կողմը», կհասկանա՝ ինչի մասին է խոսքը) չի կարող հանդուրժել քրիստոնեական եկեղեցին, քանի որ, ըստ էության, գտնվում է գաղափարական, արժեհամակարգային հակամարտության մեջ հավերժական արժեքների հետ՝ գերադասելով օտարածին, իրենց խորքում ապազգային գաղափարները:
Եթե Նիկոլին հաջողվում է վերարտադրվել, ապա Հայաստանն անխուսափելիորեն կանգնելու է ոչ միայն տարածքային կորուստների վտանգի առաջ, այլև առհասարակ պետք է մոռանալ հանրային համերաշխության, երկրում նորմալ մթնոլորտի հաստատման մասին. ինչ-որ մեկի սիրտը վենդետա է ուզում, որը տարածվելու է բոլոր նրանց վրա, որոնք չեն կիսում Փաշինյանի թրքաբովանդակ գաղափարները:
Փաշինյանի այսօրինակ հիստերիան ակնհայտորեն հետևանք է այն բնական վախի, որը նրան պատել է հատկապես Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի հետևանքով, բայց հատկապես նրա շռնդալից ժողովրդականության: Չլիներ Քոչարյանի հանդեպ վախը, գուցե բոլորովին այլ բովանդակության քարոզչություն աներ իշխանական թիմը՝ ասենք ձևանալով բարերար, սիրո ու հանդուրժողականության քարոզիչ, ինչպես մի ժամանակ իրենք իրենց ներկայացնում էին:
Ընդ որում՝ Քոչարյանի հանդեպ վախը Փաշինյանի մոտ սրվում է հատկապես այն պատճառով, որ արժեհամակրգային առումով նրանք միմյանց բացառում են. Նիկոլը ատելություն է քարոզում հավատի, ազգայինի ու մարդկայինի հանդեպ, այնինչ ընդդիմությունը ջատագովում է այդ ամենը: Փաշինյանը քարոզում է «սևերի ու սպիտակների» գաղափարախոսությունը, մինչդեռ Քոչարյանը հայտարարում է, որ ընդունում է բոլորին՝ անկախ ունեցած քաղաքական հայացքներից՝ ընդգծելով իր հանդուրժողականությունը՝ մարդկանց՝ սրիկաների կողմից խաբվելու թուլության նկատմամբ:
Վարչապետի ԺՊ-ն խոսում է պողպատե վենդետաների մասին, մինչդեռ Քոչարյանը բացառում է «վենդետա» ասվածն ի սկբանե և խոսում միայն օրենքի գերակայության ու օրենքի առաջ պատասխանատվության մասին: Այսինքն՝ ոչ ոք ապրիորի չի դասվում դավաճանների, պետականաքանդների շարքին, այլ խոսք է գնում ընդամենը արդար հետաքննության մասին՝ պարզելու, օրինակ, թե արդյոք իսկապես Շուշին չի՞ վաճառվել 5 մլրդ դոլարով…
Մնում է հասկանալ, թե ինչ արժեհամակարգի կրող է ինքը՝ հասարակությունը:
Հունիսի 20-ի ընտրությունները հրաշալի առիթ են՝ տվյալ հարցին սպառիչ պատասխան գտնելու, իրականությունը բացահայտելու: Ցանկություն կա՝ հավատալու, որ մեր ժողովուրդը չի կորցրել իրականությունն ադեկվատորեն ընկալելու իր ընդունակությունն ու բացասականին, խավարին ոչ ասելու կամքը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, այսօր համարձակվել է խոսել իմ մասին.Խաչատուր Սուքիասյան

Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, ում հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս շպրտեց իր աշխատասենյակից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով