Երեքշաբթի , 7 Դեկտեմբերի 2021

Հասկացանք, որ առանց սնունդ կարող ենք մնալ, բայց առանց ջրի անհնար է…

15 օր Մարտակերտում ջրի կարոտ ունեինք:

Հասկացանք, որ առանց սնունդ կարող ենք մնալ, բայց առանց ջրի անհնար է, երբ ամենուր ցամաքել էին աղբյուրները…
Եվ ինչպիսի՜ փորձություններով անցանք, որ չարիք դարձած աղետներին դիմանանք: Ու դիմացանք պատերազմներին, համաճարակին, ջրազուրկ կյանքին…
Այն անլույս օրերին էլ դիմացանք, անգործության մատնված հեռախոսներին՝ նույնպես, օրերով, շաբաթներով համացանցի անհասանելիությանն էլ դիմացանք: Պատերազմական օրերի ֆոսֆորախառն աղտոտված օդին էլ դիմացանք, այն աշխարհ ավերող պայթյուններին՝ նույնպես…
Այդքանն էլ քիչ չէ, կարևորը՝ այսուհետ ջուր ունենանք:
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com