Կիրակի , 23 Հունվարի 2022

Իշխանությունը տարբեր խորամանկություններ է մտածել՝ վերընտրվելու համար. «Հրապարակ»

 «Հրապարակ».Մարզերից լուրեր ենք ստանում, որ իշխանությունը տարբեր խորամանկություններ է մտածել՝ վերընտրվելու համար: Մարզերից մեկից տեղեկություն ստացանք, որ վարչական ռեսուրսին հստակ հրահանգ է իջեցվել, որպեսզի Փաշինյանի կողմնակիցները հունիսի 20-ին քվեարկության գնան մինչև կեսօր՝ մինչեւ ժամը 12-ը: Դրանից հետո նիկոլականները, ըստ նույն աղբյուրի, սադրանքներ են կազմակերպելու՝ մեծ դեբոշ, որի ընթացքում այնպիսի իրադարձություններ են լինելու, որ մարդիկ կվախենան ու այլեւս դուրս չեն գա տներից:

«Այս տարբերակով, եթե մասնակցությունը ցածր լինի, Փաշինյանի հաղթանակն անվիճելի կլինի եւ կստացվի, որ իր էլեկտորատը քվեարկեց, իսկ մյուսներին՝ չհասցրեց», – ասում է վարչական աղբյուրը:
Տեղեկությունը մեզ փոխանցող աղբյուրը, որը դեմ է նման ստոր մեթոդներին, միաժամանակ հումոր էր անում՝ ասելով, թե՝ պետք չէ շատ անհանգստանալ․ «Այս իշխանությունների ո՞ր ծրագիրն է իրականություն դարձել, որ սա դառնա՝ չեն կարողանա գլուխ բերել, ինչպես չեն կարողացել իրականացնել բոլոր մյուս ծրագրերը՝ երկրի պաշտպանությունից մինչև կոյուղի»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պատրաստ եմ գրազ գալ, որ Մանվել Գրիգորյանի գույքը ապօրինի չէ․փաստաբան (տեսանյութ)

Source: USAArmenia