Չորեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2021

Մի կտոր դարձած Արցախս կոտրված է, բայց որքա՜ն եմ ուզում, որ Հայաստանս գոնե ամբողջական տեսքով մնա, թշնամու աչքից հեռու…


Զգույշ լինենք, մի քիչ էլ` լուռ, որ կարողանանք հայոց աշխարհի նորօրյա հառաչանքը լսել։ Պառակտվա՛ծ ժողովուրդ, ո՞վ է միավորելու ձեզ, երբ արտաքին թշնամին խրախճանք է անում` արնոտ շուրթերը լիզելով…Դեռ Արցախի համը բերանում է, երախը բացուխուփ է անում` նոր ԿԵՐ գտնելու համար, որ հայի համար հայրենիք է սուրբ…
Դարեր շարունակ, երբ արտաքին թշնամուց վտանգ է եղել, ժողովուրդը միավորվել է։ Հիմա էլ վտանգ կա ամեն օր, ամեն ժամ, բայց մի տեղ ուրախություն է, մեկ այլ տեղ` արցունք ու վիշտ…
Մի կտոր դարձած Արցախս կոտրված է, բայց որքա՜ն եմ ուզում, որ Հայաստանս գոնե ամբողջական տեսքով մնա, թշնամու աչքից հեռու…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արտյոմ Հարությունովի (Կանեվսկոյ) նշանակալի ավանդը. նորոգելով սերունդների ապագան

Պայմանավորված մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով՝ Հայաստանում գործող կրթօջախների մի զգալի մասը մինչև հիմա …