Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

Կեղծված ընտրություններ. ինչո՞ւ տապալվեց ընդդիմությունը

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությոuնների նախնական արդյունքները, և դրանք, պետք է խոստովանել, ապշեցնող են. նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է 53.92% (71 մանդատ), «Հայաստան» դաշինքը՝ 21.04% (27 մանդատ), «Պատիվ ունեմ»-ը՝ 5.23 % ձայն կամ 7 մանդատ (տվյալները փոփոխական են), ինչը նշանակում է, որ ՔՊ-ն Աժ-ում կազմելու է մեծամասնություն՝ միանձնյա կառավարություն կազմելու իրավունք ստանալով:

Ընտրությունների վերջնական արդյունքները թեպետ ամբողջությամբ հայտնի չեն (հրապարակված արդյունքները ձայների ընդհանուր թվի 97%-ի հաշվարկի արդյունք են), սակայն արդեն իսկ կարելի է պնդել, որ էական փոփոխություններ արձանագրված պատկերում չի լինի. Նիկոլ Փաշինյանը հաղթեց և հաղթեց ջախջախիչ կերպով՝ չնայած պետք է արձանագրել նաև, որ այդ հաղթանակը դժվար թե կայանար, եթե չլինեին այն բազմաթիվ ընտրակեղծիքներն ու դրանց նպաստող արհեստական խոչընդոտները, որոնց Հայաստանն ականատես դարձավ ընտրությունների օրը:
Ասել կուզի՝ հաղթանակն այդ լեգիտիմության խնդիր ունի՝ չնայած ֆորմալ առումով այն կայացած փաստ է այլևս:
Իրավիճակի ողջ լրջությունն է՛լ ավելի է ընդգծվում հատկապես այն պարագայում, երբ նկատի է առնվում այն, որ, փաստորեն, ՔՊ-ի հաղթարշավը տեղի է ունենում պատերազմում կրած կործանարար պարտությունից հետո:
Այսինքն՝ ընտրողների մեծամասնությունն իր աջակցությունն է հայտնում հայրենիքը թուրքին պարտված կամ նվիրած ուժին, որն ամբողջությամբ տապալվել է նաև ներքին քաղաքականության ասպարեզում:
Սա նորմա՞լ է, արդյոք սա չի՞ սրում հայաստանյան հանրության ադեկվատության խնդիրը, արդյոք սա վերջը չէ՞, թե՞ իրականում գործ ունենք հմտորեն կեղծված ընտրությունների հետ, որոնց արդյունքներն, ի դեպ, ընդդիմությունը կարծես չի ընդունում՝ հարցականի տակ դնելով դրանց լեգիտիմությունը:
Օրինակ՝ նույն «Հայաստան» դաշինքից Վահե Հակոբյանը հայտարարել է՝ դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան՝ վարչական ռեսուրսի կիրառման՝ շրջիկ խմբերի, զինվորականների օգտագործման դեպքերի առթիվ:
Աշխարհում չկա գեթ մեկ դեպք, երբ պատերազմում տանուլ տված, երկիրը շան փայ դարձրած քաղաքական ուժը վերարտադրված լինի:
Ակնհայտ է, որ Հայաստանը ևս չի կարող բացառություն լինել, իսկ ընտրությունների նմանօրինակ արդյունքները կարող են արգասիք լինել ընդամենը ընտրակեղծարարությունների, որոնց մասին, ի դեպ, ընտրությունների օրը բազմաթիվ ԶԼՄ-ներ ահազանգում էին ու փաստում, բայց, որոնք այդպես էլ նույն իրավապահների կողմից մնում են անարձագանք:
Ասել կուզի՝ խնդիրը ոչ թե հայ հանրության ադեկվատության, այլ իշխանությունների՝ ամեն գնով աթոռից կարճած մնալու ձգտման մեջ է՝ թեկուզ պետության գոյության, հայերիս ազգային արժանապատվության հաշվին:
Մյուս կողմից՝ այս ֆոնին իսկապես խիստ էական է դառնում հավաքական ընդդիմության կեցվածքը: Ինչպիսի՞ն է լինելու նույն «Պատիվ ունեմ»-ի դիրքորոշումը՝ առավել ամբողջական դարձնելու իրական ընդդիմության վարքագիծը:
Ի դեպ՝ «Պատիվ ունեմ»-ը խորհրդարանում է հայտնվելու լոկ օրենքի ուժով, քանի որ դաշինքների համար սահմանված անցողիկ շեմը 7%-ն է՝ հակառակ կուսակցությունների, որոնց համար սահմանված է 5%-անոց շեմ:
Բացի դա՝ ինքնին մեծ հարց է մնում ընդդիմության որդեգրած տակտիկայի հարցը: Արդյոք ճի՞շտ էր որոշ ուժերի՝ ինքնուրույն հանդես գալու ձգտումը: Խոսքն, առաջին հերթին, «Պատիվ ունեմ»-ի մասին է: Արդյոք գործ չունե՞նք աթոռակռվի հետ, որի պատճառով ընդդիմությունը բաժանվեց տարբեր ճամբարների՝ լի ներքին, հաճախ լատենտ բնույթ կրող հակասություններով: Խոսքն, ի դեպ, մնացյալ ընդդիմադիրների կամ գոնե այդ անվան տակ իրենք իրենց մատուցողների մասին է նաև: Կարելի էր համախմբված, մեկ ճակատով հանդես գալ, ցիրուցան չանել հավաքական ընդդիմության պոտենցիալը: Համենայն դեպս՝ հակառակ տակտկան արդեն իսկ հասցրել է ապացուցել իր անարդյունավետությունը:
Փաստացի ստացվեց, որ ընդդիմության մարտավարությունն աշխատեց դրա հիմնական առաջատար ուժի՝ «Հայաստան» դաշինքի դեմ՝ ջլատելով ներուժն ու հեշտացնելով Նիկոլ Փաշինյանի գործը՝ միաժամանակ ոչ մի օգուտ չբերելով ընդդիմության մյուս թևերին նույնպես:
Եվ ուրեմն՝ իրականում ո՞ր ուժը ո՞ր դաշտում էր աշխատում կամ որի՞ն էր սպասարկում՝կամա-ակամա, արդյոք այս ամենում չկա՞յին հստակ մտայնություն կամ թաքուն հաշվարկներ:
Արձանագրենք, որ դեռևս վաղ է խոսել ընդդիմության պայքարի վերջնարդյունքի մասին, քանի որ պրոցեսներն, ըստ էության, դեռ առջևում են: Անկախ դրանից, սակայն, աներկբա է, որ բոլորն իսկապես մտածելու շատ բան ունեն, և դեռ պետք է գտնել այն հարցի պատասխանը, թե ի՞նչը կարողացավ հասարակությանը նույնիսկ այսքանից հետո գրավել ու ստիպել ձայն տալ կապիտուլյանտին ու նրա խունտային, որը, ցավոք, այնքան էլ հեշտ գործ չէ:
Աշխարհում չկա գեթ մեկ դեպք, երբ պատերազմում տանուլ տված, երկիրը շան փայ դարձրած քաղաքական ուժը վերարտադրված լինի:
Ակնհայտ է, որ Հայաստանը ևս չի կարող բացառություն լինել, իսկ ընտրությունների նմանօրինակ արդյունքները կարող են արգասիք լինել ընդամենը ընտրակեղծարարությունների, որոնց մասին, ի դեպ, ընտրությունների օրը բազմաթիվ ԶԼՄ-ներ ահազանգում էին ու փաստում, բայց, որոնք այդպես էլ նույն իրավապահների կողմից մնում են անարձագանք:
Ասել կուզի՝ խնդիրը ոչ թե հայ հանրության ադեկվատության, այլ իշխանությունների՝ ամեն գնով աթոռից կարճած մնալու ձգտման մեջ է՝ թեկուզ պետության գոյության, հայերիս ազգային արժանապատվության հաշվին:
Մյուս կողմից՝ այս ֆոնին իսկապես խիստ էական է դառնում հավաքական ընդդիմության կեցվածքը: Ինչպիսի՞ն է լինելու նույն «Պատիվ ունեմ»-ի դիրքորոշումը՝ առավել ամբողջական դարձնելու իրական ընդդիմության վարքագիծը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պողպատյա մանդա՞տ, թե՝ ՔՊ-ական նույն անճոռնի ձեռագիրը. Ռոբերտ Մարգարյան

Մասնավորապես Սյունիքի որոշ համայնքների ղեկավարների դեմ իշխանությունների հետընտրական շրջանի ռեպրեսիաները կարող են առաջին հայացքից «Պողպատյա …