Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ կգումարվի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, և ինչ է սպասվում այդ օրը.armlur

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլեւս իրողություն են: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 53,92 %, «Հայաստան» դաշինք՝ 21,04 %, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 5,23 %։ Ի՞նչ է սպասվում այժմ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփելու է հունիսի 28-ին, եւ այդ օրն էլ վերջնականապես պարզ կլինի՝ խորհրդարան անցած ուժերը որքան մանդատներ կստանան։ Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն կստանա 71 մանդատ, «Հայաստան»-ը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 32-րդ հոդվածն ասում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը»:
Նշենք, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Սակայն նկատենք «Հայաստան» դաշինքն այսօր հայտնեց ընտրությունների արդյունքների վիճարկման մասին՝ ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարան դիմելու տարբերակը: Այս դեպքում ժամկետները կարող են փոփոխվել՝ մինչ ՍԴ-ի կողմից համապատասխան դիմումի քննությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում ասվում է, որ Սահմանադրական դատարանն այս գործերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո: Այսինքն՝ եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ, ապա նոր խորհրդարանի կազմավորման գործընթացը կերկարի:
Մանրամասները՝ տեսանյութում:


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պողպատյա մանդա՞տ, թե՝ ՔՊ-ական նույն անճոռնի ձեռագիրը. Ռոբերտ Մարգարյան

Մասնավորապես Սյունիքի որոշ համայնքների ղեկավարների դեմ իշխանությունների հետընտրական շրջանի ռեպրեսիաները կարող են առաջին հայացքից «Պողպատյա …