Երեքշաբթի , 3 Օգոստոսի 2021

Մանդատներից հրաժարվելն ի՞նչ կտա իշխանություններին. 2/3-րդ կայուն ու չխախտվող մեծամասնություն

Սերժը օգնեց նիկոլին, որ Քոչարյանը վարչապետ չդառնա: Նիկոլը Սերժի պրոյեկտնա: Ամբիցիաներից ելնելով Քոչարյանը համաձայնեց արտահերթ ընտրություններին: «Հայաստան» դաշինքը պառակտվում է: «Պատիվ ունեմ» դաշինքը պառակտվում է: Քոչարյանական թևը կհրաժարվի մանդատներից:

Վերջին օրերին շատերդ էլ ինձ պես սոցցանցերում հանդիպել էք հիմնականում ընդդիմության միջև սեպ խրելուն ու նրանց շարքերը պառակտելուն ուղղված նման հիմար ու ծիծաղելի խորագրերի:
Դժվար չէ գուշակել, թե որտեղի՞ց ու ի՞նչ նպատակով են ակունք առնում նման խորագրերը:
Նպատակը շատ հստակ է: Արտահերթ ընտրություններում իր հաղթանակը նշող իշխանություններն շատ լավ գիտեն, որ ներկա կազմով ձևավորվելիք նոր խորհրդարանը երկար կյանք չի կարող ունենալ: Նրանք լավ են գիտակցում թե ի՞նչ է նշանակում մեկ ձայնի առավելությամբ 2/3-րդ մեծամասնություն ունենալ ԱԺ-ում: Ու բնականաբար նրանց նպատակն է հնարավոր բոլոր միջոցներով պառակտել ընդդիմության շարքերն ու հասնել նրան, որ խորհրդարան անցած երկու ուժերը կամ նրանցից մեկը հրաժարվի մանդատներից:
Բայց դա ի՞նչ կտա իշխանություններին:
Փորձենք պարզել մաթեմատիկական պարզ հաշվարկով:
Այս պահին նոր ԱԺ-ում մանդատները բաժանվել են հետևյալ կարգով. ՔՊ՝ 71 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ և «Պատիվ ունեմ» դաշինք՝ 7 մանդատ:
Սահմանադրագետների խոշոր մասն այն համոզման է, որ այս փուլում մանդատներից հրաժարվելու դեպքում հիմք ընդունելով ԸՕ-ի տրամաբանությունը (ԱԺ-ում անպայման քաղաքական երեք ուժերի ներկայությունը և բացառիկ դեպքում անցողիկ շեմի անտեսումը) ԱԺ կանցնեն հաջորդաբար ամենաշատ ձայները հավաքած ուժերը՝ նախ ԲՀԿ-ն և ապա «Հանրապետություն» կուսակցությունը: Բայց այդ դեպքում փոխվելու է ԱԺ-ի ներկա պատկերը և հիմք ընդունելով ԱԺ անցած նոր ուժերի հավաքած ձայների քանակը կատարվելու է մանդատների վերաբաշխում:
Այդ դեպքում ի՞նչ պատկեր կունենա նոր ԱԺ-ն:
Եթե մանդատներից հրաժարվեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները խորհրդարան կանցնեն ԲՀԿ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը, այդ դեպքում ՔՊ-ի մանդատները 71-ից միանգամից կաճի առնվազն 89-ի (չհաշված լրացուցիչ մանդատները):
Եթե մանդատներից հրաժարվի միայն «Հայաստան» դաշինքը, ԱԺ-ում նրան կփոխարինի ԲՀԿ-ն, իսկ այդ դեպքում էլ ՔՊ-ի մանդատները կրկին կաճեն, 71-ից հասնելով առնվազն 86-ի (կրկին չհաշված լրացուցիչ մանդատները):
ՔՊ-ի նախնական մանդատների թիվը կաճի 1-ով, եթե մանդատներից հրաժարվի միայն «Պատիվ ունեմ»-ը և նրան փոխարինի ԲՀԿ-ն:
Հիմք ընդունելով այս հաշվարկը միանշանակ պարզ է դառնում, որ այս պահին մանդատներից հրաժարվելն ամենաշատը ձեռնտու է հենց իշխանություններին, քանի որ այդ դեպքում նրանց կհաջողվի ձևավորել ԱԺ, որտեղ չի լինի արմատական միասնական ընդդիմություն և ամենակարևորն իրենք կունենան որևէ դեպքում չխախտվող 2/3-րդ մեծամասնություն:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նախագահ Քոչարյանին չկաշկանդենք խմբակցության ղեկավարի նեղ շրջանակում. Ռոբերտ Մարգարյան

  Հիմա երբ արդեն փակվեց ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու թեման, վաղվանից կրկին օրակարգ է մտնելու …