Կիրակի , 16 Հունվարի 2022

Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն

2021թ. հունիսի 30-ին Երևան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների հատման խաչմերուկում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից Նարեկ Շահինյանն ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության:

Բուժհիմնարկից ստացված համապատասխան հաղորդագրության հիման վրա՝ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախապատրաստվում են նյութեր:
Տեղեկացնում ենք, որ Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի, ուստի էլեկտրոնային մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր վիճաբանության պատճառ է հանդիսացել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ծաղկի կրպակի ապամոնտաժումը, իրականության հետ որևէ աղերս չունի:
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց:
ՀՀ Քննչական Կոմիտե
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ընդդիմադիր Արթուր Վանեցյանը Ալեն Սիմոնյանին ուղեկցելու է ԱՄՆ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, հունվարի 15-ին գործուղման կմեկնի ԱՄՆ: Պատգամավորներն …