Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

Ալիևը խոստացել է «վերադառնալ» Զանգեզուր, Սեւան, Երեւան .«Առավոտ»

«Առավոտ».Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Արցախյան պատերազմի հաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին բնակարաններ նվիրելու արարողությանը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծված է, և իրենք կվերադառնան իրենց «հայրենի հողեր»՝ Զանգեզուր, Սեւան, Երեւան:

«Մենք չենք կարող մոռանալ պատմությունը: Մենք չենք կարող ինչ-որ մեկի քաղաքական շահերի գերին դառնալ: Թող գան, բացեն պատմական փաստաթղթերը, քարտեզները, տեսնեն՝ երբ է խորհրդային կառավարությունը կտրել Զանգեզուրն Ադրբեջանից և տվել Հայաստանին: Դա ոչ վաղ անցյալի պատմությունն է՝ տեղի ունեցած 101 տարի առաջ: Այսինքն մենք պետք է ասենք, որ դա չի՞ եղել: Ինչո՞ւ: Մենք ճշմարտությունն ենք ասում»,- ասել է նա: Ալիեւը նշել է, որ ամբողջ Զանգեզուրը՝ Արևելյան և Արևմտյան՝ «մեր նախնիների հողն է»: «Հիմա Հայաստանում ասում են, թե Իլհամ Ալիեւը տարածքային նկրտումներ է առաջ քաշում: Եթե կա Արեւելյան Զանգեզուր, ապա կա նաև Արեւմտյան Զանգեզուր: Այո՛, Արեւմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախնիների հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք այնտեղ: Ես դա ասել եմ դեռ տասը տարի առաջ: Իմ բոլոր ելույթները մամուլում կան: Ես ասել եմ, որ այդ հողը մեր նախնիների տարածքն է, և մենք պետք է վերադառնանք այնտեղ, և մենք կվերադառնանք, և մենք վերադառնում ենք: Ոչ մեկը չի կարող մեզ կանգնեցնել: Մենք անպայման կվերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցությունների բացումից հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իր նախնիների հողեր:
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր: Մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Գյոյչան ու Իրավանն են (նկատի ունի Սեւանն ու Երեւանը- խմբ.): Մենք, իհարկե, կվերադառնանք»,- ասել է Ալիևը: Կարդացեք նաև Ադրբեջանի ՊՆ-ն թարմացրել է պատերազմում իր կորուստների ցանկը «Միջազգային հանրության կողմից Թուրքիայի նախագահի՝ Շուշի այցելությունը չդատապարտելը Ադրբեջանի իշխանություններին մղեց նոր սադրիչ գործողությունների». հայտարարություն Ադրբեջանը փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը. ՀՀ ԱԳՆ Ալիեւը հերթական անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է. այն լուծել է Ադրբեջանը միակողմանի կերպով: «Եթե այդ հակամարտությունը լուծված չէ, թող մեզ բացատրեն՝ ինչպես պետք է դրան լուծում գտնեն: Մենք կարծում ենք, որ պատերազմի շրջանն անցյալում է: Չնայած դրան՝ մենք պատրաստ ենք և պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի: Հունիսի 26-ին՝ Զինված ուժերի օրը, ես այդ մասին ասել եմ իմ հայտարարություններում: Մենք իրականացնում ենք մեր բանակի հետ կապված նոր ծրագրեր: Բայց միաժամանակ մեր դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը լուծված է, և մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը… Ի՞նչը լուծված չէ: Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին է, ապա ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր: Այդ բառակապակցությունն այլևս չի կարող օգտագործվել: Չկա Լեռնային Ղարաբաղ: Կա Ղարաբաղ: Իմ կողմից հուլիսի 7-ին ստորագրված հրամանով ստեղծվել է Ղարաբաղի տնտեսական գոտի: Ղարաբաղի բոլոր շրջանները միավորվել են»,- ասել է Ալիեւը: Ալիեւը նշել է, որ իրենք պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, բայց Հայաստանի կողմից պաշտոնական արձագանք չկա: «Ոչ պաշտոնական խողովակներով մեզ տեղեկություն է հասել, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Ես կարծում եմ, որ դա շատ մեծ սխալ կլինի»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ հարցը լուծված է, և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, երկու երկրները պետք ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և սկսվի սահմանազատման գործընթաց: «Եթե Հայաստանի չի ուզում դա անել, իրենց գործն է, բայց թող լավ մտածեն, հետո կարող է ուշ լինել»,- սպառնացել է Ալիեւը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պետական մակարդակի «հանցագործությո՞ւն».Ռոբերտ Մարգարյան

Առաջից օրվանից դեմ եմ եղել օտարերկրացիների նման կարգի պատվաստմանը, կռահելով թե ինչպիսի հետևանքներ կարող է …