Երեքշաբթի , 3 Օգոստոսի 2021

Նախագահ Քոչարյանին չկաշկանդենք խմբակցության ղեկավարի նեղ շրջանակում. Ռոբերտ Մարգարյան

 
Հիմա երբ արդեն փակվեց ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու թեման, վաղվանից կրկին օրակարգ է մտնելու ընդդիմության կողմից մանդատները վերցնել-չվերցնելու ու նաև խմբակցությունների ղեկավարների հարցը:
Իմ համոզմամբ մանդատները վերցնելու թեման նույնպես փակված է:
Կարճ ասած: Ընդդիմությանը հատկացված մանդատները գոյացել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին վստահած քաղաքացիների ձայներից: Դրանք բացառապես պատկանում են հիշյալ դաշինքներին: Հետևաբար դրանցից հրաժարվելն ու դրանց ճակատագիրը բախտի քմահաճույքին թողնելը կարող է համարվել լիարժեք անպատասխանատվություն ու նաև դավաճանություն վստահված ձայների հանդեպ: Ուրիշ հարց թե մանդատները վերցնելուց ու ԱԺ մտնելուց հետո հետագային դրանց հետ ինչպես կարելի է վարվել:
Ինչ վերաբերում է խմբակցությունների ղեկավարների հարցին, եթե «Պատիվ ունեմ» դաշինքի դեպքում կարծես թե դա գրեթե հստակեցված է ու խմբակցությունը գլխավորելու է Արթուր Վանեցյանը, «Հայաստան» դաշինքի դեպքում սեղանին դրված է մանդատը Ռոբերտ Քոչարյանի կողմից վերցվելու և բնականաբար խմբակցությունը ղեկավարելու և կամ դրանից հրաժարվելու հարցը:
Թեև յուրաքանչյուր չորեքշաբթի օր ԱԺ-ի աթոռին Ռոբերտ Քոչարյանին տեսնելու նույնիսկ պատկերացումը կարող է գիշերային մղձավանջի վերածվել Նիկոլ Փաշինյանի համար, սակայն հարց է, թե արդյոք կարժի այդ նպատակին հասնելու համար միանգամից ծախսել Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջ ռեսուրսը նրան սահմանափակելով խորհրդարանական մի խմբակցության ղեկավարի նեղ շրջանակներում: Ես կասեի միանշանակ, ո՛չ:
Վերջին արտախորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ու դրա գագաթնակետը համարվող հունիսի 18-ի հարյուր հազար հոգանոց հանրահավաքն ապացուցեցին, որ ինչքան էլ ոմանց դա դուր չգա կամ փորձեն դա անտեսել, իր շուրջ համախմբված քաղաքական ուժերով, մասնավորապես ՀՅԴ-ի ներքին ու սփյուռքյան մարդկային ու գաղափարական մեծ ռեսուրսի օգտագործմամբ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի ժողովրդին իշխանությունների դեմ համախմբելու և ընդդիմությանն առաջնորդելու բացառիկ ներուժ, ինչն անթույլատրելի է սահմանափակել, կաշկանդել ու ժամանակի ընթացքում մսխել խորհրդարանական խմբակցության ղեկավարի նեղ կաղապարում:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ԱԺ-ում, այլ դուրսը՝ հրապարակում մեծ անելիքներ ունի:
Հիշենք, որ դեռ ոչինչ ավարտված չէ:
Հիշենք, որ ամեն ինչ դեռ առջևում է ու լավ է լինելու….:
 
 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մանդատներից հրաժարվելն ի՞նչ կտա իշխանություններին. 2/3-րդ կայուն ու չխախտվող մեծամասնություն

Սերժը օգնեց նիկոլին, որ Քոչարյանը վարչապետ չդառնա: Նիկոլը Սերժի պրոյեկտնա: Ամբիցիաներից ելնելով Քոչարյանը համաձայնեց արտահերթ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով