Երեքշաբթի , 3 Օգոստոսի 2021

Կարեն Անդրեասյանը կնշանակվի արդարադատության նախարար.armlur

Armlur.am-ը տեղեկացավ, որ իշխանությունը երկար փնտրտուքից հետո այսօր որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարի նշանակման հարցում: Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկա օրերին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը կնշանակվի նախարար` Ռուստամ Բադասյանին «կուղարկեն» Պետական եկամուտների կոմիտեն ղեկավարելու:

Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք, թե իշխանությունները նախարար են փնտրում, եթե չգտնեին, կնշանակեին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանին: Բայց որոշել են վերջինիս ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ, այնտեղ իրավիճակն իր ձեռքն առնելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Կարեն Անդրեասյանին նախարար նշանակելու որոշումը Նիկոլ Փաշինյանինն է, վերջինս կարծում է, որ Անդրեասյանը կկարողանա այդ գերատեսչությունը լավ ղեկավարել: Որոշումը կայացված է, նշանակումը կլինի առաջիկա օրերին:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայաստանի զարգացման «Menu»-ուն. Սոթքի ու Ամուլսարի մեջտեղում

Սննդի առցանց պատվերների, առաքման հարթակ հանդիսացող Menu.am-ի սեփականատեր, Նիկոլի թեթև ձեռքով վերջերս էկոնոմիկայի նախարար դարձած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով