Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

Lինելով «Վարդանանց կողմ» ու հայրենիքիս ազնիվ «զինվորը»՝ երբեմն թիրախավորվեցի և՛ Վասակյանների կողմից, և՛ Վարդանանց. Նատաշա Պողոսյան

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս օրերին հետևում էին իմ էջի՝ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի մասին գրառումներին:
Այն տպավորությունն էր, որ լինելով «Վարդանանց կողմ» ու հայրենիքիս ազնիվ «զինվորը»՝ երբեմն թիրախավորվեցի և՛ Վասակյանների կողմից, և՛ Վարդանանց: Ուրախ եմ, որ շատերի համար տեսանելի դարձավ ավելին, քան մենք էինք պատկերացնում, իսկ ինձ համար ավելի կարևորվեց ոչ թե այս կամ այն բառի հետևից ընկնել, այլ օգնել մարդկանց ավելի ճիշտ կողմնորոշվելու…
Սկզբում ես ցանկացել էի կարդալ այն վիրավոր զինվորի հայացքով, ով այդ գիրքը նվեր էր ստացել հեղինակի՝ վարչապետի կողմից: Չստացվեց, չկարողացա…Զինվորը ինձ երևաց զարմացած, մեկընդմեջ այդ գիրքը փակելիս, որ կողքից չնկատեն, թե նա այդ գրքում երբեմն ինչպիսի տողեր է ընթերցում: Իմ հայացքով կարդացի ու զգացի, որ այստեղ էլ պիտի շատ համարձակ ու ամուր գտնվել, որ առանց ամաչելու տեսանելի դարձնեմ նաև այդ գրքից անբարո կտորներ…Եվ տեսանելի դարձրի ու դեռ կա… Եվս երկու գրառում կկատարեմ ու վերջ: Բայց հեռու պահենք այդ գիրքը երեխաներից, մեր դպրոցականներից: Այսօր ինձ հյուր եկած անչափահաս երեխան հանկարծակի ձեռքն առավ այդ գիրքը…Ես ինձ կորցրի, և ոչ թե վերցրի, այլ հափշտակեցի գիրքը, որ հանկարծ չթերթի: Արտասվելու չափ հուզված էի, մեր գլխին եկածը տեսանք, մեր մաքուր, անաղարտ սերնդին դեպի ու՞ր են տանում:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Քոչարյանի վերելքն ու Նիկոլի անկումը

Հունիսի 20-ի ընտրություններին մնացել է մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ, և արդեն իսկ կարելի է …