Չորեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2021

Արտյոմ Վարդանյանը ՌԴ-ում ՀՀ նոր դեսպա՞ն. նոր դիվանագիտություն

Արդեն մի քանի օր է՝ բավական մեծ աժիոտաժի տեղիք է տվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում տեղադրված մի լուսանկար, որին կից արվել էր հետևյալ գրառումը. «Հանդիպում՝ «Իմ քայլը» հիմնադրամի լավ բարեկամ, Մոսկվայի և Մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանի հետ»:

Լուսանկարն ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ, ինչպես գրում է մամուլը, Արտյոմ Վարդանյանը ցանկություն ունի՝ դառնալու ՌԴ-ում ՀՀ դեսպան: Նկատենք, որ այս շրջանում ակտիվորեն շրջանառվում են ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի հավակնորդ որոշ մարդկանց անուններ, և հիմա, փաստորեն, այդ անուններին գումարվում է ևս մեկը՝ Արտյոմ Վարդանյանինը:
Usarmenianews.com-ը Լոս Անջելեսից փորձեց կապ հաստատել մոսկովյան իր աղբյուրների հետ՝ հասկանալու, թե որքանով են իրականությանը համապատասխանում այսօրինակ խոսակցությունները, լուրերը, միաժամանակ տեղեկանալու, թե որպես անձնավորություն ինչպիսի մեկն է ծնունդով սևանցի, «Kraun Group»-ի տնօրեն Արտյոմ Վարդանյանը:
Պարզվում է՝ Վարդանյանը չափազանց դրական համարում ունի համայնքում, նրան ճանաչում են որպես նախևառաջ իսկական հայ մարդու՝ պատրաստ՝ ամեն րոպե ձեռք մեկնելու, օժանդակելու յուրաքանչյուրին՝ անկախ ամեն ինչից, անկախ զբաղեցրած դիրքից, կարիերային վայրիվերումներից և այլն: Առաջին հերթին հայ ավանդական ընտանիքում ստացած դաստիարակությունն է, որ նրան օժտել է նման մարդկային որակներով:
Նշենք նաև, որ աշխատանքի բերումով Վարդանյանը բավական մոտ է կանգնած հայ համայնքին՝ զբաղեցնելով Ռուսաստանի հայերի միության նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնը՝ Մոսկվայի և Մերձմոսկովյան տարածքում:
Մեր աղբյուրները հայտնեցին, որ Արտյոմ Վարդանյանն անտարբեր չի մնացել նաև պատերազմի օրերին՝ հնարավորինս օգնելով, օժանդակելով հայրենիքին:
Ի դեպ՝ Վարդանյանն իր օժանդակություն է բերել Մոսկվայում ու մերձմոսկովյան շրջաններում բնակվող հայ ընտանիքներին նաև կորոնավիրուսային համավարակի ժամանակ՝ փորձելով թեթևացնել նրանց սոցիալական հոգսերն ու աշխատանքի կորստի հետևանքով առաջ եկած խնդիրները:
Անկասկած, հայկական դիվանագիտական կորպուսում վաղուց է հասունացել փոփոխությունների ժամանակը՝ արդյունավետորեն դիմագրավելու այն բազմաթիվ մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում: Այս իմաստով Վարդանյանի թեկնածության դիտարկումը միանգամայն տրաբանական կլինի: Նա երիտասարդ, խելացի գործիչ է,որ կարող է իսկապես իր անգնահատելի ավանդը բերել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում՝ վայելելով անվերապահ վստահություն հայ համայնքի շրջանում,ինչը չափազանց կարևոր է:
Մյուս կողմից՝ հայտնի է, որ շատ դեպքերում մեր իրականության մեջ դեսպանի պաշտոնը վերածվում է անհատի համար սեփական բարեկեցությունն ապահովելու պարզագույն միջոցի. մեկ-երկու, և երեկվա համեստ կյանքով ապրող մարդը դառնում է մուլտիմիլիոնատեր՝ դիվանագիտական առաքելությունը վերածելով բիզնես պրոյեկտի, իսկ այդ ընթացքում տուժում են պետությունը, ազգային շահերը:
Մասնավորապես՝ նույն ԱՄՆ-ում բազմիցս ենք ականատես դարձել վերոնկարագրյալ իրավիճակներին տարբեր մակարդակներում՝ սեփական մաշկի վրա զգալով այդ ամենի բացասական հետևանքները:
Վարդանյանի դեպքում ի սկզբանե նման խնդիր չի կարող ծագել՝ հաշվի առնելով նրա բարեկեցության բարձր մակարդակն ու անձնական որակնեը. Վարդանյանը գալու է աշխատելու, այլ ոչ թե հարստանալու:
Այնպես որ՝ եթե իսկապես մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ Աննա Հակոբյանի միջնորդությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպան կարող է նշանակվել Արտյոմ Վարդանյանը, համապատասխանում են իրականությանն, ապա կարելի է միայն ողջունել դա՝ հատկապես հաշվի առնելով այն, որ մոսկովյան, մերձմոսկովյան հայ համայնքը նույնպես այդ հարցում բավական մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում, ողջունում հնարավոր նշանակումը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանի այսօրվա ասածները հերթական շոուն են՝ դրսին ցույց տալու, որ իշխանությունն իրեն բարձր է պահում. yerkirmedia

Yerkirmedia.am.Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով: …