Չորեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2021

Ո՛չ գնդապետ Վանեցյան Արթուրը, ո՛չ էլ իր այսօրվա քաղաքական թիմակիցները ԴԵՌ չեն խոնարհվել հերոսի շիրիմին և անկասկած չեն ապաշխարել

 Այն, որ արթուր վանեցյանը լավ ուսումնասիրել է և անգիր գիտի Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խոսքերը միանշանակ ողջունելի է, բայց ինչ վերաբերվում է նրան, որ ինքը չի մեկնաբանում, ասեմ, որ ստիպված է լինելու մեկնաբանել և հենց այդ մեկնաբանությունից է կախված լինելու դավաճան վիժվածքներին մինչև վերջ օգնելու իր պատրաստակամությունը, կամ Հայ ազգի դեմ գործած ծանր հանցանքի համար ապաշխարելու հանգամանքը։

Վստահ եմ նաև ,որ վանեցյան արթուրը քաջ գիտակցում է իր և այսօրվա վիժվածք իշխանությունների, մի նավում գտնվելու փաստը, ինչը անհնարին է դարձնում նրանց անաչառ քննության փաստը։ Իսկ թե ինչ նպատակ է հետապնդում նա՝ այս մանիպուլիատիվ հայտարարությունը անելով, արդեն հարցի մյուս կողմն է ու հարցի այդ կողմին անդրադառնալը շատ մեծ ու անդառնալի վնաս կհասցնի հենց «Հերոսի Ինսիտուտ»-ին, որը մենք հանձն ենք առել պաշտպանելու։
Հիշեցնե՛մ, որ ոչ գնդապետ վանեցյան արթուրը, ոչ էլ իր այսօրվա քաղաքական թիմակիցները ԴԵՌ չեն խոնարհվել հերոսի շիրիմին և անկասկած չեն ապաշխարել։ Հասկացեք , որ պատմությունը ամեն բան դնելու է իր տեղը, իսկ դուք այսօր ունեք բացառիկ շանս մտնել այդ պատմության մեջ դավաճան վիժվածքին օգնելու համար ապաշխարհած և խոնարված մոլորյալներ, այլ ոչ թե որպես նույնանման դավաճաններ։ Հասկացեք նաև, որ ձեր արածը, որը դուք հիմա շարունակում եք, ծնկի բերեց մի ողջ հաղթանակած ազգի։ Ամոթ Ձեզ։
Արա Գրիգորյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը

«Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը 1. Ռոբերտ Քոչարյան 2. Իշխան Սաղաթելյան 3. …