Չորեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2021

Արայիկ Հարությունյանը մտածում էր «մութ ուժերի» վերջն եկել է ու այդ հայտարարությամբ ինքը կփրկվի

2020 թ.-ի դեկտեմբերի 16-ին Արայիկ Հարությունյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ պատերազմի ընթացքում «մութ ուժերը» թույլ չեն տվել կատարել ԱՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված նախագահի գործառույթները…

Երևի մտածում էր «մութ ուժերի» վերջն եկել է ու այդ հայտարարությամբ ինքը կփրկվի (Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունն էլ 6 ամիս է վարույթ է իրականացնում, մենք էլ համբերատար սպասում ենք…): Արդեն 10 օր է Ստեփանակերտի մի մասն ու հարակից բնակավայրերը ջրազրկված են ու սա արդեն լուրջ վտանգ է…Արցախի ներկայիս նախագահը արդյո՞ք հարց չի տալիս Արցախի նախկին վարչապետին, թե ինչպե՞ս եղավ, որ այնպես կառուցվեցին ջրագծերը, որ «երաշտն» ընդամենը մի հատվածի վրա ազդեց…Միգուցե «մութ ոժերը» կրկին թույլ չեն տալիս…                                                 

  Հ.Գ. ջրի «խնդիրների» շուրջ ԱՀ իշխանությունների կոչերն ու հայտարարությունները մի տեսակ նման են պատերազմի ժամանակ այլ երկրների կոչերին, որոնցով դիմում էին և՛ մեզ, և՛ թշնամուն…

Մետաքսե Հակոբյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մենք շատ բան չգիտեինք, բայց իմացողներն ինչո՞ւ սին հայտարարություններով հաղթելու պատրանք ստեղծեցին, որ հետո սկուտեղի վրա մեզ մատուցեն կտոր_կտոր մասնատված մի հայրենիք

Նոյեմբերի 19։ Հայոց պատմության ամոթալի էջերի ականատեսն ենք դարձել, մի պարտություն, որը ստվերի տակ դրեց …