Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

Կոչ ենք անում բոլոր գիտակից անհատներին և քաղաքական ուժերին համախմբվել և կանխել այս ազգակործան ծրագիրը. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

1920-ական թվականներին Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնությունների առաջին ալիքը իր մեջ ներառեց նրանց, ովքեր ոչ թե պայքարել են բոլշևիկների դեմ, այլ թուրքական և ադրբեջանական զորքերի դեմ՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում, Զանգեզուրի գոյամարտի ժամանակ։

Ըստ էության 100 տարի անց տեղի է ունենում նույնը, որի գործուն վկան Սյունիքի համայնքապետերի կալանավորուն է։
Հայաստանի գործող իշխանությունները չեզոքացնում են բոլոր այն անհատներին, ովքեր կարող են ստանձնել հայրենիքի պաշտպանության առաջնորդությունը արտաքին թշնամուց։ Սյունիքի քաղաքապետերի ձերբակալմանը, ինչպես և սպասելի էր, հաջորդեց Գորիսի փողքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի ձերբակալումը։
Այս ամենը, ըստ էության, պետական ահաբեկչության հերթական դրսևորումն է, որն իրականացվում է բոլոր այն հայրենասեր, հայրենատեր ու հայրենիքի արժեքը գիտակցող անձանց նկատմամբ, ովքեր ընդդիմանում են Հայաստանում գործող ներկա «իշխանությանը», ի ձայն արդարության բարձրացնում խնդիրներ, որոնք կապված են ՀՀ տարածքների սահմանային անվտանգության հետ:
Անզեն աչքով էլ տեսանելի է, որ գործող վարչախումբը փորձում է ամեն կերպ վախեցնել, լռեցնել բոլոր նրանց, ովքեր ընդդիմանում են և կընդդիմանան մեր հայրենիքի վաճառքին։ Գործող վարչախումբը կատարում է այն ուժերի պատվերները, ովքեր նրանց փոխանցել են Հայկական իշխանությունը։
Կոչ ենք անում բոլոր գիտակից անհատներին և քաղաքական ուժերին համախմբվել և կանխել այս ազգակործան ծրագիրը։
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
17 օգոստոսի, 2021թ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱՀ ԿԳՄՍ նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ.Լուսինե Ղարախանյան

Սիրելի՛ շրջանավարտներ, ԱՀ ԿԳՄՍ նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի …