Երեքշաբթի , 7 Դեկտեմբերի 2021

Սելավը կապել եք Սյունիքի գլխին, էս ի՞նչ եք անում․․․ Հասմիկ Սարգիս Բաբաջանյան

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, շատերը կհիշեն Սյունիքում, թուրքը մտել էր Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղ և գիշերը հինգ տարեկան տղայի գերեվարել։ Շալակել և փախչում էր՝ ողջ գյուղը քնած։ Փոքրիկ տղան հասկանում էր, թե ինչ է կատարվում և ինչ է նշանակում թուրքի կողմից գերեվարում։ Թուրքի շալակից՝ գերբնական ուժով երկու ձեռքի մատերը կոխում է թուրքի աչքերը և թուրք ստահակի աչքերը խառնում, արյունաշաղախ անում։ Ինչքան հիշում եմ, ասում էին՝ հանել է։ Թուրքը ցավից ոռնում, երեխային բաց է թողնում ու քոռ- քոռ փախչում։

Ասելս այն է, որ Կորնիձորում մի մատ երեխան անգամ գիտի, թե ով է թուրքը և պաշտպանվում, դիմակայում է։
Հիմա ՊՆ-ն գրում է, որ մարտական հենակետում՝ Սյունիքում, երեք զինվորի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով և հանգամանքները պարզվում են։ Հերի՜ք խաղաք հերոսական տղերքի իրենց հողը պաշտպանելու զգացմունքների հետ․․․ Սահմանային Կոռնիձոր գյուղը ամրոց է եղել, հինգ տարեկան երեխան անգամ թուրքին քշել է, դուք ձեր ողջ պաշտպանական կառույցով այս ի՞նչ եք դառել․ մի հինգ տարեկան երեխայի համարձակություն չունեք․․․
Կոռնիձորի, Սյունիքի տղաները արծիվներ են, դուք նրանց թևերը կտրում եք, գլխատել եք Սյունիքի ղեկավար կազմին։ Վերջում էլ կասեք՝ զինվորները իրար վրա կրակել են, միջանձնային հարաբերություններ են։ Հենց միայն այն հանգամանքը, որ Սյունիքը գլխատում եք, մեկուսացնում հողի տերերին, ձեզ ո՞վ կհավատա։
Սելավը կապել եք Սյունիքի գլխին, էս ի՞նչ եք անում․․․
Հասմիկ Սարգիս Բաբաջանյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իսկ հողատու հարբեցողը դեռ կառավարելի է համարում իրավիճակն ու աթոռի կռիվ է տալիս….

Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել. թշնամին 10 ժամ ժամանակ է տվել …