Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

Հանգիստ թողեք Աննային… Հասմիկ Սարգիս Բաբաջանյան

Թանկարժեք քարը, եթե անգամ նոր է ու չգիտեն, որ այն թանկարժեք է, աննկատ չի մնում։ Մթության մեջ լույս է տալիս, շողշողում ու ճանապարհը, որ անդունդ է տանում, ողողում է լույսով, ու մարդիկ անդնդի եզրին կանգ են առնում։

Այդ փոքրիկ ու թանկարժեք քարն Աննան է։ Աննայի տարիքն անկախ ամեն ինչից ինձ հուզում է։ Տարիքն ու անցած ճանապարհը՝ ո՜նց է հասցրել անցնել այդ ճանապարհը։ Մեր զինվորներն էլ 18 -20 տարեկանում հերոսացան։ Չասեք, որ չկան։ Ամեն մեկը մի փոքրիկ լույս է՝ գալիք մեր գոյատևման համար։ Աննայի պայքարը, նվիրվածությունը, շողշողուն լույսը նմանեցնում եմ երկու տասնյակ գարուն վայելած մեր զինվորների պատերազմին։
Հանգիստ թողեք այդ լույս աղջնակին, մեր երեխաների ուսերին մեծ բեռ է դրվել՝ Հայրենիք կորցնելու վտանգը։ նիկոլ փաշինյանը նախկիններից է խոսում, բայց ես նրա մեջ տեսնում նախնադարի, դարն ապրածի փոշին և ուզում եմ ասել՝ ճանապարհ տուր մեր երիտասարդներին, ճանապարհ տուր մեր 5000 զոհերի անունից խոսող լույսիկին։ Չփորձես խեղդել մեր երիտասարդների մեջ վառվող հայրենասիրական անշեջ կրակը, չփորձես ամեն ինչ քողարկել ծխածածկույթով։ Առանց այդ էլ մոխրացրել ես հայ երիտասարդության ոսկե գենեֆոնդը։ Շողշողուն լույսը մեկ է գալու է՝ մեր նոր սերնդի ձեռքերով։
Հասմիկ Սարգիս Բաբաջանյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով