Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

«Ժողովուրդ». Օգտագործվածը. Արսեն Թորոսյանը ընդհարվել է Փաշինյանի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ առողջապահության երբեմնի նախարար, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանի հետ սեփական քաղաքական թիմն այն աստիճանի է գժտվել, որ անգամ խորհրդարանում ոչ ոք չի ցանկանում նրա հետ աշխատել: Նա կառավարությունում աշխատելու տարիներին իր գործունեությամբ հասցրել է հենց թիմում բազում թշնամիներ ձեռք բերել:
Բանն այն է, որ Թորոսյանը նպատակ է ունեցել հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո զբաղեցնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնը, սակայն անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է ընդհարվել եւ ստիպված է եղել գործուղվել ՀՀ օրենսդիր մարմին:
Այստեղ էլ մեծ ախորժակ ուներ զբաղեցնելու ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, սակայն ՔՊ խմբակցությունը ակնհայտ ցույց է տվել, որ ոչ մի դեպքում նախագահ չի ընտրելու Արսեն Թորոսյանին: Նա որոշել է չխայտառակվելու համար չառաջադրվել: Թորոսյանը կարծել է, որ գոնե հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կստանձնի, սակայն ոչ միայն պաշտոն չեն տվել, այլեւ նա, լինելով բժիշկ, Առողջապահության հանձնաժողովում անդամ չի դարձել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանը ընդգրկվել է իր եզակի ընկերներից Արման Եղոյանի ղեկավարած Աժ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ այս հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել ՔՊ-ական Մերի Գալստյանին: Այսինքն՝ Թորոսյանը շանս չունի անգամ իր հետ որեւէ առնչություն չունեցող այդ հանձնաժողովում շարքային անդամ չլինել:
Իսկ ինչ վերաբերում է ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովին, ապա այստեղ անդամներն են անձինք, որոնք կապ չունեն այդ ոլորտի հետ` ՔՊ խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը, Էմմա Պալյանը եւ Հռիփսիմե Հունանյանը»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՅԻ «Հրապարակ օրաթերթ»

«Հրապարակ».Երեկ հավաստի տեղեկություն ստացանք, որ Նիկոլ Փաշինյանի մայրական կողմի հարազատները ընտրության օրը դաժան ծեծի են …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով